| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2014 թվականի սեպտեմբերի 16-ին
Պետական գրանցման համարը 1011478 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| «09» սեպտեմբերի 2014թ. |
N 261-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N158-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան.
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 13-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակա բժշկական հաստատություններում բուժքույրերի ստաժավորումն անցկացնելու և ստաժավորում անցած բուժքույրերի որակավորման ստուգման կարգերը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի հուլիսի 15-ի N123-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N158-Ն հրամանը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի վարիչ Լ. Հովհաննիսյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման: