Համարը 
N 1-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2017.01.30/01(142)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
09.01.2017
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
09.01.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարությունում

«18» հունվարի 2017 թվական

Պետական գրանցման համար 1111703

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«09» հունվարի 2017 թվական

N 1-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2011 թվականի ապրիլի 4-ի «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության, համամասնությունների մասին տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) հրամանի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-26-րդ ենթակետերով.

«24) մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին հայտարարության ձևը և լրացման կարգը` համաձայն N 24 հավելվածի.

25) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին հայտարարության ձևը և լրացման կարգը` համաձայն N 25 հավելվածի.

26) հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների վարձույթի համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին հայտարարության ձևը և լրացման կարգը` համաձայն N 26 հավելվածի:».

2) հրամանով հաստատված NN 1, 4, 6, 8-11, 14, 15, 20-23 հավելվածների հայտարարությունների ձևերում «2016 թվականի հուլիս-դեկտեմբեր» բառերը փոխարինել «2016 թվականի հուլիս-2017 թվականի դեկտեմբեր» բառերով.

3) հրամանը լրացնել նոր` NN 24-26 հավելվածներով` համաձայն հավելվածի:

 

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ֆինանսների նախարարի

2017 թվականի հունվարի 09-ի N 1-Ն հրամանի

 

 

 

«Հավելված N 24

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի

2011թ. ապրիլի 04-ի թիվ 3-Ն հրամանի

 

 

Ձև

______________________ սպասարկող ստորաբաժանման

պետ` ____________________

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՄԵՏԱՂԱԴՐԱՄՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԹՂԹԱԴՐԱՄՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

ՍՆՆԴԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ

ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ

 

1. Հարկ վճարողի անվանումը _______________________________________________________

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)    

 
                                              

3. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ______________________________________

 

4. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

  25.7-րդ հոդվածով սահմանված պատիկ թիվը

5000

5. Հայտարարությունը ներկայացվում է 20    թ. __________________________________________

__________________________________________________ ամիսների համար

                        (տառերով նշվում է (են) ամիս(ներ)ը)

6. Տեղադրված (առկա) ավտոմատների քանակը _________________________________________

                                                                                                         (թվով և տառերով)

7. Գործունեության իրականացման վայրի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցը ________

8. Հաստատագրված վճարի ամսական չափը*, հազար դրամ ________________________________

9. Նվազեցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` ըստ ամիսների

 

Ամիսը

Գումարը (հազար դրամ)

   
   
    

Վճարողի

(պաշտոնատար անձի) ստորագրությունը

Կ.Տ.

            

գրանցված է _____________ սպասարկող

ստորաբաժանման կողմից

   թիվ ______ «___» ___________ 20      թ.
«____» __________________ 20      թ.

 Կ.Տ.

*2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվելիս լրացուցիչ կիրառվում է` Ստեփանակերտ քաղաքում` 0,6, այլ վայրերում` 0,3 գործակից:

 

ՄԵՏԱՂԱԴՐԱՄՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԹՂԹԱԴՐԱՄՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ

ՄԻՋՈՑՈՎ ՍՆՆԴԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ

ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հայտարարությունը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից հայտարարությունը հաշվառվելուց (գրանցվելուց) և կնքվելուց հետո մեկ օրինակը վերադարձվում է հաստատագրված վճար վճարողին:

Գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) համար ներկայացվում է առանձին հայտարարություն:

1-ին կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,

2-րդ կետում լրացվում է հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),

3-րդ կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի գործունեության իրականացման վայրը (հասցեն),

5-րդ կետում հաջորդականությամբ լրացվում են գործունեության իրականացման ամիսները,

6-րդ կետում լրացվում է տեղադրված (առկա) ավտոմատների քանակը,

7-րդ կետում լրացվում է մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության իրականացման վայրի գտնվելու վայրի հետ կապված «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25.9-րդ հոդվածով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,

8-րդ կետում լրացվում է մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեությունից «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25.7-րդ հոդվածի համաձայն հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը` հազար դրամով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ (5000 x ելակետային տվյալ x ուղղիչ գործակից),

9-րդ կետի աղյուսակի «Ամիսը» սյունակում հաջորդականությամբ լրացվում են հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսները` տառերով: «Գումարը (հազար դրամ)» սյունակում լրացվում է համապատասխան ամսվա համար նվազեցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:

 

 

Հավելված N 25

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի

2011թ. ապրիլի 04-ի թիվ 3-Ն հրամանի

 

 

Ձև  

______________________ սպասարկող ստորաբաժանման

պետ` ____________________

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՄԵՏԱՂԱԴՐԱՄՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԽԱՂԵՐԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ

ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ

 

1. Հարկ վճարողի անվանումը _______________________________________________________

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)    

 
                                              

3. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) _______________________________________

 

4. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 90.7-րդ հոդվածով սահմանված պատիկ թիվը

5000

5. Հայտարարությունը ներկայացվում է 20    թ. __________________________________________

__________________________________________________ ամիսների համար

                             (տառերով նշվում է (են) ամիս(ներ)ը)

6. Տեղադրված (առկա) ավտոմատների քանակը _________________________________________

                                                                                                                                            (թվով և տառերով)

7. Գործունեության իրականացման վայրի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցը ________

8. Հաստատագրված վճարի ամսական չափը*, հազար դրամ ________________________________

9. Նվազեցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` ըստ ամիսների

 

Ամիսը

Գումարը (հազար դրամ)

   
   
    

 

Վճարողի

(պաշտոնատար անձի) ստորագրությունը

Կ.Տ.

 
            

գրանցված է ________________ սպասարկող

ստորաբաժանման կողմից

   թիվ ______ «___» ______________ 20      թ.
«____» __________________ 20      թ.

Կ.Տ.

*2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվելիս լրացուցիչ կիրառվում է` Ստեփանակերտ քաղաքում` 0,6, այլ վայրերում` 0,3 գործակից:

 

ՄԵՏԱՂԱԴՐԱՄՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԽԱՂԵՐԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ

 ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հայտարարությունը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից հայտարարությունը հաշվառվելուց (գրանցվելուց) և կնքվելուց հետո մեկ օրինակը վերադարձվում է հաստատագրված վճար վճարողին:

Գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) համար ներկայացվում է առանձին հայտարարություն:

1-ին կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,

2-րդ կետում լրացվում է հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),

3-րդ կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի գործունեության իրականացման վայրը (հասցեն),

5-րդ կետում հաջորդականությամբ լրացվում են գործունեության իրականացման ամիսները,

6-րդ կետում լրացվում է տեղադրված (առկա) ավտոմատների քանակը,

7-րդ կետում լրացվում է մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության իրականացման վայրի գտնվելու վայրի հետ կապված «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 90.9-րդ հոդվածով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,

8-րդ կետում լրացվում է մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունից «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 90.7-րդ հոդվածի համաձայն հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը` հազար դրամով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ (5000 x ելակետային տվյալ x ուղղիչ գործակից),

9-րդ կետի աղյուսակի «Ամիսը» սյունակում հաջորդականությամբ լրացվում են հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսները` տառերով: «Գումարը (հազար դրամ)» սյունակում լրացվում է համապատասխան ամսվա համար նվազեցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:

 

 

 

Հավելված N 26

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի

2011թ. ապրիլի 04-ի թիվ 3-Ն հրամանի

 

 

Ձև

______________________ սպասարկող ստորաբաժանման

պետ` ____________________

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԵԾԱՆԻՎՆԵՐԻ, ԱՆՎԱՉՄՈՒՇԿՆԵՐԻ, ՍԿՈՒՏԵՐՆԵՐԻ, ՀԻՐՈՍԿՈՒՏԵՐՆԵՐԻ ԵՎ

ՀՈՎԵՐԲՈՐԴՆԵՐԻ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ

 

1. Հարկ վճարողի անվանումը _______________________________________________________

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)       

 
                                              

 3. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ______________________________________

 

4. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 93.12-րդ հոդվածով սահմանված պատիկ թիվը

5000

 

5. Հայտարարությունը ներկայացվում է 20    թ. _________________________________________

__________________________________________________ ամիսների համար

                        (տառերով նշվում է (են) ամիս(ներ)ը)

6. Առկա հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների քանակը

 ____________________________________________________________________________________

                                                            (թվով և տառերով)

7. Գործունեության իրականացման վայրի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցը _________

8. Հաստատագրված վճարի ամսական չափը*, հազար դրամ _________________________________

9. Նվազեցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` ըստ ամիսների

 

Ամիսը

Գումարը (հազար դրամ)

   
   
    

 

Վճարողի

(պաշտոնատար անձի) ստորագրությունը

Կ.Տ.

 
            

գրանցված է ______________ սպասարկող

ստորաբաժանման կողմից

   թիվ ______ «___» ___________ 20      թ.
«____» _______________ 20      թ.

 Կ.Տ.

*2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվելիս լրացուցիչ կիրառվում է` Ստեփանակերտ քաղաքում` 0,6, այլ վայրերում` 0,3 գործակից:

 

ՀԵԾԱՆԻՎՆԵՐԻ, ԱՆՎԱՉՄՈՒՇԿՆԵՐԻ, ՍԿՈՒՏԵՐՆԵՐԻ, ՀԻՐՈՍԿՈՒՏԵՐՆԵՐԻ

ԵՎ ՀՈՎԵՐԲՈՐԴՆԵՐԻ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ

ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հայտարարությունը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից հայտարարությունը հաշվառվելուց (գրանցվելուց) և կնքվելուց հետո մեկ օրինակը վերադարձվում է հաստատագրված վճար վճարողին:

Գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) համար ներկայացվում է առանձին հայտարարություն:

1-ին կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,

2-րդ կետում լրացվում է հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),

3-րդ կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի գործունեության իրականացման վայրը (հասցեն),

5-րդ կետում հաջորդականությամբ լրացվում են գործունեության իրականացման ամիսները,

6-րդ կետում լրացվում է առկա հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների քանակը,

7-րդ կետում լրացվում է հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների վարձույթի գործունեության իրականացման վայրի գտնվելու վայրի հետ կապված «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 93.14-րդ հոդվածով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,

8-րդ կետում լրացվում է հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների վարձույթի գործունեությունից «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 93.12-րդ հոդվածի համաձայն հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը` հազար դրամով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ (18000 x ելակետային տվյալ x ուղղիչ գործակից),

9-րդ կետի աղյուսակի «Ամիսը» սյունակում հաջորդականությամբ լրացվում են հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսները` տառերով: «Գումարը (հազար դրամ)» սյունակում լրացվում է համապատասխան ամսվա համար նվազեցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ