ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
"29" նոյեմբերի 2005թ. |
N 493 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 283 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 28-ի «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» թիվ 283 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
որոշման հավելվածի՝
ա) 6-րդ կետի երրորդ պարբերությունում «լիարժեք» բառը փոխարինել «լիակատար» բառով.
բ) 28-րդ կետից հանել «աննշան կամ» բառերը.
գ) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչև 18 տարին լրանալը և անժամկետ:
1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը՝ մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը».
դ) 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.
«դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում».
ե) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ մինչև 18 տարին լրանալը ժամկետով սահմանվում է օրգանիզմի օրգանների և օրգան-համակարգերի կայուն անդառնալի կառուցվածքային փոփոխություններով ու խանգարումներով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության մշտական սահմանափակման դեպքում (առնվազն 4 տարվա ընթացքում բժշկասոցիալական ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում), ինչպես նաև մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |