Համարը 
N 13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2014.12.12/15(114)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվը 
17.11.2014
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
17.11.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 55/Ղ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«2» դեկտեմբերի 2014 թվականին

պետական գրանցման համարը 2051499

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«17» նոյեմբերի 2014թ.

N 13-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 55/Ղ

ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`

 

Հ ր ա մ ա յ ու մ  ե մ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի սեպտեմբերի 27-ի «Ոչ ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման հրահանգը հաստատելու մասին» թիվ 55/Ղ հրամանով հաստատված հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 9.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.6. Հարկային գործակալը պարտավոր է եռամսյակը մեկ` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, հարկային մարմնի կողմից սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմնին` անցած եռամսյակում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին:».

2) հանել «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկ»-ը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Ա. ԲԱԼԱՅԱՆ