| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2014 թվականի դեկտեմբերի «16»-ին
Պետական գրանցման համարը 10214105 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| «16» դեկտեմբերի 2014թ. |
N 135-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 16 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի փետրվարի 18-ի «Հարկադիր կատարողների ատեստավորման հանձնաժողովի կազմը և հարկադիր կատարողների ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 16 հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրի «կատարողների ատեստավորման հանձնաժողովի կազմը և հարկադիր» բառերը հանել.
2) հրամանի 1-ին կետը և N 1 հավելվածը ուժը կորցրած ճանաչել: