Համարը 
N 2Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.02.20/03(60)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
24.01.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.01.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 62Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«03» փետրվարի 2012թ.

պետական գրանցման համարը 3031210

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«24» հունվարի 2012թ.

N 2Ն

ք. Ստեփանակերտ

 

«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 62Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին և 27-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներին մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 28-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների առավելագույն սակագները սահմանելու մասին» թիվ 62Ն որոշման 1-ին կետի «հավելվածի» բառից հետո լրացնել «(բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներին մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագների):» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ 

 

 

 

Հավելված

Սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային

ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական

հանձնաժողովի 2012թ. հունվարի 24-ի N 2Ն որոշմամբ

 

ՍԱԿԱԳՆԵՐ

 

«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ

ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/Հ

Ծառայությունների անվանումները

Սակագինը` ներառյալ ավելացված արժեքի

հարկը, դրամ

Միացման վարձ

Ամսավճար

1

Անսահմանափակ սակագնային փաթեթներ

1)

DSL մոդեմով ինտերնետի միացում

(ներբեռնման արագություն/բեռնման արագություն)

ա.

մինչև 512/512 կբիթ/վրկ արագությամբ

անվճար

739* 

բ.

մինչև 1024/1024 կբիթ/վրկ արագությամբ

939* 

գ.

մինչև 2048/1024 կբիթ/վրկ արագությամբ

1239* 

դ.

մինչև 3072/1024 կբիթ/վրկ արագությամբ

1539* 

ե.

մինչև 4096/1024 կբիթ/վրկ արագությամբ

1839* 

զ.

մինչև 6144/1024 կբիթ/վրկ արագությամբ

2239* 

2)

Օպտիկամանրաթելային մալուխով ինտերնետի միացում

(ներբեռնման արագություն/բեռնման արագություն)

ա.

մինչև 512/512 կբիթ/վրկ արագությամբ

անվճար

739*

բ.

մինչև 1024/1024 կբիթ/վրկ արագությամբ

939* 

գ.

մինչև 2048/2048 կբիթ/վրկ արագությամբ

1239* 

դ.

մինչև 3072/3072 կբիթ/վրկ արագությամբ

1539* 

ե.

մինչև 4096/4096 կբիթ/վրկ արագությամբ

1839* 

զ.

մինչև 6144/6144 կբիթ/վրկ արագությամբ

2239* 

2

IP հասցեի տրամադրում

1)

2 - 5 համակարգչի համար

անվճար

120

2)

6 -13 համակարգչի համար

240

3)

14-29 համակարգչի համար

480

4)

30-61 համակարգչի համար

960

5)

62-125 համակարգչի համար

1,920

6)

126-253 համակարգչի համար

3,840

 

Հաճախորդի հետ 1 տարի գործողության ժամկետով անսահմանափակ սակագնային փաթեթների պայմանագիր կնքելու դեպքում DSL մոդեմը տրամադրվում է անվճար, իսկ պայմանագրի 1 տարին լրանալուց հետո տրամադրված DSL մոդեմը դառնում է բաժանորդի սեփականությունը:

 

* ներառյալ 1 IP հասցե:

(Հավելվածը խմբ. 29.11.2012 N 119 Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`

Ն. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ