ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
հունվարի 22-ին |
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ
ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-78-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանում`
1) «պաշտպանության» բառից հետո ստորակետը հանել․
2) «ժամանակ» բառից հետո լրացնել «կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի`
ա. 1-ին կետը «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ զորահավաքային» բառերով,
բ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած լինելու փաստը հաստատվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկանքով, որի տրման կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության (այսուհետ` Կառավարություն) որոշմամբ:».
2) 5-րդ մասի 2-րդ կետից հանել «և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անցել է վեց ամիս,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի «ա», «բ», 2-րդ կետի «ա», «բ», «դ» և «ե» ենթակետերը «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ զորահավաքային» բառերով.
2) 3-րդ մասի 1-ին կետում «Արցախի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն)» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.
«5) դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում`
ա. անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտը,
բ. հարկման ընդհանուր համակարգում, առևտրի հարկի և (կամ) հաստատագրված վճարների համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերի համար տարեկան եկամուտների մասին հաշվարկում արտացոլված համախառն եկամուտը:»:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետը «ձեռնարկատերերը» բառից հետո լրացնել «,բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» օրենքով սահմանված արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի» բառերով.
2) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք, եթե բացակայում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները.».
3) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետում նշված այն անձինք, որոնք նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով, և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.
«3.1. Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կամ 5-րդ կետում նշված այն անձինք, որոնց աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով վճարվող եկամուտները չեն բավարարում դրոշմանիշային վճարը պահելու համար: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են այդ անձանց եկամուտ վճարող հարկային գործակալի կողմից` նրա միջոցների հաշվին:».
5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն դիմելու իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Սույն մասի համաձայն` դրոշմանիշային վճարի վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:».
6) 6-8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 12. Դրոշմանիշային վճարների չափը
1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
|
մինչև 100 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում |
1 500 ՀՀ դրամ |
|
100 001-ից մինչև 200 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում |
3 000 ՀՀ դրամ |
|
200 001-ից մինչև 500 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում |
5 500 ՀՀ դրամ |
|
500 001-ից մինչև 1 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում |
8 500 ՀՀ դրամ |
|
1 000 001 ՀՀ դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում |
15 000 ՀՀ դրամ |
2) 3-րդ կետում նշված հարկման ընդհանուր համակարգում, առևտրի հարկի և (կամ) հաստատագրված վճարների համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերը դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
|
մինչև 1 200 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում |
18 000 ՀՀ դրամ |
|
1 200 001-ից մինչև 2 400 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում |
36 000 ՀՀ դրամ |
|
2 400 001-ից մինչև 6 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում |
66 000 ՀՀ դրամ |
|
6 000 001-ից մինչև 12 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում |
102 000 ՀՀ դրամ |
|
12 000 001 ՀՀ դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում |
180 000 ՀՀ դրամ »: |
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «այն վարձու աշխատողների թիվը, որոնց համար տվյալ ամսում հաշվեգրված են եկամուտներ» բառերը փոխարինել «վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտները» բառերով.
2) 4-րդ մասի «աշխատողների թվի» բառերը փոխարինել «աշխատողներին հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների» բառերով:
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ` հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները:»:
Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2. Սույն օրենքի 4-8-րդ հոդվածների դրույթները տարածվում են 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանների համար վճարման ենթակա դրոշմանիշային վճարների վրա:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2021 թվական մարտի 1-ը Կառավարությունը պետք է սահմանի դրոշմանիշային վճարի վերադարձման կարգը, որով պետք է կարգավորվի նաև 2020 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. հունվարի 23
Ստեփանակերտ
ՀՕ-1-Ն |
|