Համարը 
ՀՕ-3-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.01.23/01(421)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.01.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.01.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.01.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

     

Ընդունված է 2021 թվականի

հունվարի 22-ին

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «լիազորված պետական մարմնի» բառերը փոխարինել «խնդիրներ իրականացնող մարմնի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում «պետական մարմին է» բառերը փոխարինել «ներքին գործերի պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական կառավարման մարմին) համակարգում գործող մարմին է» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարը:»:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պաշտպանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, ոստիկանության և փրկարար ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Արցախի Հանրապետության նախագահը:»:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Փրկարարական ծառայության բարձրագույն և գլխավոր կոչումները շնորհում է Արցախի Հանրապետության Նախագահը` պետական կառավարման մարմնի ղեկավարի միջնորդությամբ:

3. Փրկարարական ծառայության ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի միջնորդությամբ:»:

 

Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հերթական կոչում շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «կառավարությունը» բառը փոխարինել «Նախագահը` պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ» բառերով.

2) 3-րդ մասի «Արցախի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի ղեկավարը» բառերով.

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Փրկարարական ծառայության վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:»:

 

Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի ղեկավարը» բառերով.

2) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Փրկարարական ծառայության անցնող քաղաքացու և պետական կառավարման մարմնի միջև կնքվում է 1-5 տարի ժամկետով պայմանագիր:».

3) 14-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 15-րդ և 16-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Պայմանագրի օրինակելի ձևը, կնքելու կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

16. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից:»:

 

Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից:»:

 

Հոդված 10. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:

 

Հոդված 11. Օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:»:

 

Հոդված 12. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասում «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի ղեկավարը» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 57-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերով.

2) 7-րդ մասի «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի ղեկավարը» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 59-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կարգապահական տույժեր ողջ ծավալով տալիս է պետական կառավարման մարմնի ղեկավարը:».

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:».

3) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ծառայողների նկատմամբ կարգապահական տույժեր կարող է կիրառել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»:

 

Հոդված 15. Օրենքի 63-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական կառավարման մարմնի ղեկավարը գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 3 տարի, իսկ ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` 5 տարի ժամկետով:

Սույն մասով նախատեսված սահմանային տարիքի հասած և ծառայությունը շարունակող ծառայողների ծառայության ժամկետը յուրաքանչյուր դեպքում երկարաձգվում է մեկական տարով:».

2) 3-րդ մասի «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 71-րդ հոդվածի 8-րդ մասի «Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի» բառերը փոխարինել «Պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասում «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի» բառերով:

 

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. հունվար 23

Ստեփանակերտ

ՀՕ-3-Ն