ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
հունվարի 22-ին |
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի նոյեմբերի 30-ի ՀO-175 oրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի «Արցախի Հանրապետության ոստիկանությունը միասնական համակարգ կազմող պետական կառավարման մարմին է (այսուհետ՝ ոստիկանություն)» բառերը փոխարինել «Ոստիկանությունը ներքին գործերի պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական կառավարման մարմին) համակարգում գործող մարմին է» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում, 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում, 29-րդ հոդվածի 8-րդ մասում, 31-րդ հոդվածի 8-րդ մասում, 32-րդ հոդվածի 4-րդ մասում, 42-րդ հոդվածի 3-րդ մասում «ոստիկանության պետական» բառերը փոխարինել «պետական» բառով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասի «իրականացնում է» բառերից հետո լրացնել «ոստիկանության պետը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. հունվար 23
Ստեփանակերտ
ՀՕ-4-Ն |
|