Համարը 
ՀՕ-5-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.01.23/01(421)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.01.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.01.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.01.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

     

Ընդունված է 2021 թվականի

հունվարի 22-ին

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀO-77 oրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի «ոստիկանության գործառույթներ իրականացնող միասնական համակարգ համարվող պետական կառավարման մարմնում (այսուհետ՝ ոստիկանություն)» բառերը փոխարինել «ոստիկանությունում» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ՝

- ոստիկանության պետ,

- ոստիկանության զորքերի հրամանատար,

- ոստիկանության պետի տեղակալ.».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պաշտպանության, ազգային անվտանգության մարմինների համակարգերում, զինվորական ծառայության պաշտոնների, ոստիկանության և փրկարար ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Արցախի Հանրապետության Նախագահը:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը` ոստիկանության պետի միջնորդությամբ:»:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ոստիկանության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ոստիկանության պետի տեղակալներին, ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում), այլ պաշտոնի է փոխադրում և պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը` ոստիկանության պետի միջնորդությամբ:»:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի «Պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Ոստիկանության պետ» բառերով.

2) 2-րդ մասի «Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Ոստիկանության պետի տեղակալ» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ՝» բառերը հանել:

 

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունում «Պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «Ոստիկանության պետի» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանվում է կանոնագրքով:

Ոստիկանության պետի նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-8-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը, իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ոստիկանության պետի տեղակալների, ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերապահվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին: Կարգապահական տույժերը կիրառելու իրավունք ունեցող ղեկավար այլ պաշտոնատար անձանց շրջանակը և կարգապահական տույժերի կիրառման սահմաններն ու պայմանները նախատեսվում են կարգապահական կանոնագրքով:

Ոստիկանության ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված տույժը կարող է կիրառվել միայն մեկ անգամ՝ նրանց կոչում շնորհելու իրավասություն ունեցողի կողմից:»:

 

Հոդված 9. Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «ոստիկանության պետի» բառերով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. հունվար 23

Ստեփանակերտ

ՀՕ-5-Ն