ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի
N 273-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 17-ի «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի N 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 273-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված N N 1, 3 հավելվածների 5-րդ կետերում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով.
2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝
ա. 3-րդ կետի աղյուսակի 2-րդ կետում «2.5» թիվը փոխարինել «4.5» թվով,
բ. 12-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ պարբերությունում «ծնվելու օրվանից» բառերը փոխարինել «ծնվելու ամսվանից» բառերով,
գ. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա»-«ը» պարբերություններում նշված երեխաներին սույն կարգի 7-րդ կետում նշված անձանց ընտրությամբ նշանակվում է մեկ նպաստ:».
3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 3-4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Միանվագ նպաստի գործակիցներն են.
1) 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 3.0, իսկ երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկը կամ միակ ծնողը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված լինելու դեպքում՝ 5.0.
2) 3-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 5.0.
3) 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 7.0:
4. Միանվագ նպաստ ստանալու համար սույն կարգի 2-րդ կետում նշված անձինք գրավոր դիմում են իրենց մշտական հաշվառման վայրի կամ զինվորական ծառայության կամ փաստացի բնակության վայրի՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններ (այսուհետ՝ գործակալություն)՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1) երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը, իսկ ծնվելուց հետո չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված ծննդի պետական գրանցման փաստը հաստատելու մասին փաստաթուղթը և դրա պատճենը.
2) տեղեկանք բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին.
3) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթուղթը և դրա պատճենը.
4) ծնողի կամ խնամակալի կամ որդեգրողի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.
5) ծնողի կամ խնամակալի կամ որդեգրողի հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.
6) երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկի կամ միակ ծնողի հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթը և դրա պատճենը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված գործակիցներով երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է 2021 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |