Համարը 
ՆՀ-1122-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.12.30/29(420)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
29.12.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի
ՆՀ-107-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի

ՆՀ-107-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածը` որոշում եմ.

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի սահմանումից բխող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-107-Ն հրամանագրի (այսուհետ՝ հրամանագիր) 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունում կատարել հետևյալ լրացումները՝

1) 14-րդ կետի 1-ին, 17-րդ կետի 3-րդ ենթակետերում և 18-րդ կետում «Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչները՝ հատուկ հանձնարարությունների գծով,» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար,» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով.

2) 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին ենթակետով.

«8.1) համակարգում է Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության գործունեությունը.».

3) 5-րդ գլխի վերնագրում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ,» բառերից հետո լրացնել «ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ,» բառերը.

4) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին կետով.

«32.1. Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը՝

1) ապահովում է վերահսկողական ծառայության բնականոն գործունեությունը.

2) իրականացնում է վերահսկողական ծառայության ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.

3) իր իրավասության շրջանակներում այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

4) ստորագրում է վերահսկողական ծառայության անունից պատրաստվող փաստաթղթերը.

5) իր իրավասության շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.

6) իր իրավասության շրջանակեներում տալիս է ցուցումներ, հանձնարարականներ, վերահսկում և ստուգում դրանց կատարման ընթացքը.

7) Արցախի Հանրապետության Նախագահի գիտությամբ, իր իրավասության շրջանակներում, կազմակերպում է արտածրագրային ստուգումներ և ուսումնասիրություններ, սահմանում դրանց կատարման ժամկետները, ձևերն ու ծավալները.

8) հրավիրում է խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների, ստորագրում նիստերի արձանագրությունները.

9) ներկայացնում է վերահսկողական ծառայությունն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

10) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մասնակցում է Արցախի Հանրապետության կառավարության և պետական այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին.

11) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում և ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի առանձին հրամանագրերի, կարգադրությունների, ինչպես նաև կառավարության որոշումների կատարումը.

12) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների, Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականների խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանցից պահանջում է գրավոր կամ բանավոր բացատրություններ.

13) պատասխանատվություն է կրում վերահսկողական ծառայության առջև դրված խնդիրների լուծման համար.

14) իրականացնում է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ։».

5) 39-րդ կետում «Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչները՝ հատուկ հանձնարարությունների գծով,» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը,» բառերը.

6) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.1-ին կետով.

«47.1. Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայությունը՝

1) վերահսկում է գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների, Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը.

2) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ, սահմանված կարգով, գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական կազմակերպություններում (բացի հատուկ թույլտվություն պահանջողներից) իրականացնում է ստուգումներ և ուսումնասիրություններ.

3) իրականացնում է գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների, Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման արդյունքների պարբերաբար քննարկումներ, ինչպես նաև բացահայտված թերությունների վերացման և ծագած դժվարությունների հաղթահարման նպատակով առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին.

4) վերահսկողական ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս՝

- Արցախի Հանրապետության Նախագահի հաստատած աշխատանքային ծրագրերին համապատասխան ուսումնասիրում, ստուգում և ամփոփում է գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը և Արցախի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում այդ մարմինների աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ,

- իր իրավասության շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքներով Արցախի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց՝ աշխատանքում թերանալու, իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքերում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

- իր իրավասության շրջանակներում Արցախի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ,

- համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ծառայությունների հետ,

- իր իրավասության շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, ուսումնասիրություններին և ստուգումներին ներգրավում է մասնագետների, փորձագետների, կազմավորում ժամանակավոր աշխատանքային խմբեր,

- իր իրավասության շրջանակներում պետական մարմինների և կազմակերպությունների կատարողական կարգապահության, ֆինանսատնտեսական ոլորտի բացահայտված խախտումների փաստերի և դրանց վերացման վերաբերյալ Արցախի Հանրապետության Նախագահին ներկայացնում է համապատասխան տեղեկանքներ և առաջարկություններ, վերահսկում դրանց կատարման ընթացքը,

- իրականացնում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով սահմանված այլ լիազորություններ։»։

2. Հրամանագրի 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին և 19-1-ին կետերով՝

«13.1. Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար

19.1. Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայություն»։

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

   

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2020թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՆՀ-1122-Ն