Համարը 
N 776-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.12.30/29(420)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.12.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2020թ.

N 776-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի

N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի «Արցախի Հանրապետության պետական նախարարի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 44-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 1-ին կետում «(այսուհետ՝ պետական նախարար)» բառերը փոխարինել «(այսուհետ նաև՝ պետական նախարար)» բառերով.

2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետ.

«2.1. Պետական նախարարի համակարգը կազմված է պետական նախարարից, պետական նախարարի խորհրդականներից, պետական նախարարի օգնականներից, պետական նախարարի աշխատակազմից (այսուհետ նաև՝ աշխատակազմ), պետական նախարարի կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև պետական նախարարի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից: Պետական նախարարն իր համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների նկատմամբ վերադաս մարմին է:».

3) 3-12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պետական մարմնի լրիվ անվանումն է`

հայերեն` Արցախի Հանրապետության պետական նախարար.

ռուսերեն` Гօсударственный министр Республики Арцах.

անգլերեն` State minister of the Republic of Artsakh:

4. Պետական նախարարի աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

5. Աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշներ և անհատականացման այլ միջոցներ:

6. Աշխատակազմը պետական կառավարչական հիմնարկ է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից:

7. Աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

9. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

10. Աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով նախատեսված կարգով:

11. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Արցախի Հանրապետությունը:

12. Աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, N 1, կառավարության շենք:».

4) 13-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին ենթակետ.

«5.1) ապահովում է Արցախի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների (բացառությամբ ընդերքօգտագործման և անտառօգտագործման) արդյունավետ օգտագործման բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացումը.».

5) 18-րդ կետում՝

ա. 7-րդ ենթակետի «առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների,» բառերից հետո լրացնել «պետական նախարարի համակարգում գործող պետական մարմինների ղեկավարների,» բառերը,

բ. 13-14-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, ստեղծել խորհրդակցական մարմիններ.

14) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պետական նախարարի կառավարման ոլորտում գործող պետական մարմինների և պետական նախարարի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին տալիս է պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ և հսկում դրանց կատարման ընթացքը.»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-16-րդ ենթակետեր.

«15) ղեկավարում, համակարգում և վերահսկում է պետական նախարարի կառավարման ոլորտում գործող պետական մարմինների, պետական նախարարի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է պետական նախարարի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ