Համարը 
N 522
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.01.11/01(10)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.12.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
21.10.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 "20" դեկտեմբերի 2005թ.

N 522 

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Համապատասխանության գնահատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան

 

 

 

Հավելված  

ԼՂՀ կառավարության  

«20» դեկտեմբերի 2005թ.

թիվ 522 որոշման 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները, ինչպես նաև արտադրանքը համապատասխանության նշանով մակնշելուն ներկայացվող պահանջները:

2. Արտադրանքի համապատասխանության նշանով մակնշումը տեխնիկական կանոնակարգերով, ինչպես նաև դրանց բացակայության դեպքում, մինչև դրանց ընդունումն օրենքով տեխնիկական կանոնակարգերի վերաբերյալ նախատեսված նորմերը սահմանող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին (այսուհետ` սահմանված պահանջներ) արտադրանքի համապատասխանության հավաստման արդյունքներից մեկն է:

3. Արտադրանքի մակնշումը համապատասխանության նշանով կատարվում է արտադրողի նկատմամբ վստահության բարձրացման, ինչպես նաև առաջարկվող արտադրանքի սահմանված պահանջներին այդ արտադրանքի համապատասխանության մասին անհրաժեշտ վստահություն ստանալու գործում սպառողներին աջակցելու նպատակով:

4. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը «Համապատասխանության գնահատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան իրավունք ունի արտադրանքը համապատասխանության նշանով մակնշելու այդ արտադրանքը սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող սերտիֆիկացման մարմնի կողմից վավերացված համապատասխանության հայտարարագրի կամ հանձնված համապատասխանության սերտիֆիկատի առկայության դեպքում:

5. Համապատասխանության հայտարարագրի հիման վրա արտադրանքի մակնշումը համապատասխանության նշանով պետք է իրականացվի N 1 նկարում տրված պատկերին համապատասխան:

6. Համապատասխանության սերտիֆիկատի հիման վրա արտադրանքի մակնշումը համապատասխանության նշանով պետք է իրականացվի համապատասխանության սերտիֆիկատ տվող սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագրի հետ համատեղ N 2 նկարում տրված պատկերին համապատասխան: Պատկերում տրված սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագիրը պայմանական է:

 

Ներմուծեք նկարագրությունը_17

 

Նկար 1. Համապատասխանության նշանի գրաֆիկական պատկերը

 

Ներմուծեք նկարագրությունը_18

 

Նկար 2. Համապատասխանության նշանի գրաֆիկական պատկերը` սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշանագրով

7. Համապատասխանության նշանի չափերը և զետեղման տեղը որոշում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը ապահովելով համապատասխանության նշանի տարրերի հստակությունը և տեսանելիությունը. ինչպես նաև մակնշվածքի ամրությունը: Համապատասխանության նշանի բարձրությունը պետք է լինի 5 մմ-ից ոչ պակաս:

8. Համապատասխանության նշանի և սերտիֆիկացման մարմնի նույնականացման նշագրի մեծացման կամ փոքրացման դեպքում պետք է պահպանել դրանց տարրերի միջև փոխադարձ համաչափությունը:

9. Համապատասխանության նշանը զետեղվում է յուրաքանչյուր արտադրանքի չհանվող մասի և (կամ) տարայի, փաթեթվածքի, պիտակի, շահագործման և ապրանքուղեկից փաստաթղթերի վրա: Անմիջականորեն արտադրանքի վրա համապատասխանության նշանի զետեղման անհնարինության դեպքում այն զետեղվում է սպառողական փաթեթվածքի կամ շահագործման և (կամ) ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա:

10. «Համապատասխանության գնահատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան համապատասխանության նշանի կիրառումն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից չի թույլատրվում համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի կասեցման կամ դադարեցման դեպքում:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան