Համարը 
ՀՕ-25
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
19.09.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.10.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.10.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
15.07.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը (այսուհետ՝ ֆոնդ), դրա գոյացման աղբյուրները և օգտագործման ուղղությունները:

 

Հոդված 2. Ֆոնդը ձևավորվում և օգտագործվում է հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ ֆինանսական, հարկային մարմինների հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՖՈՆԴԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը կազմավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից պետական բյուջե լրացուցիչ գանձվող հարկերից և պարտադիր վճարումներից, դրանց հետ կապված ֆինանսական պատժամիջոցներից (այսուհետ՝ լրացուցիչ գումարներ) 10 տոկոս մասհանումների հաշվին:

Ֆոնդի կազմավորման աղբյուր են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռներեցների մոտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կատարված ստուգումներով և վերստուգումներով «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերի պարտադիր վճարները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու հետևանքով գանձվող գումարները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և հաշվառված տույժերից ֆոնդին մասհանումներ չեն կատարվում, եթե առկա չեն թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի գումարները:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

 ՖՈՆԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 4. Ֆոնդի միջոցները ծախսվում են հետևյալ ուղղություններով՝

ա) լրացուցիչ գումարներ հայտնաբերող աշխատողի, աշխատողների խմբի, ինչպես նաև լրացուցիչ գումարների հայտնաբերման գործում ներդրում ունեցած աշխատողների դրամական պարգևատրման համար.

բ) համակարգի նյութատեխնիկական և սոցիալական զարգացման նպատակներով:

 

Հոդված 5. Լրացուցիչ գումարներից մասհանումները ֆոնդին կատարվում են հարկային մարմինների աշխատողների կողմից՝ յուրաքանչյուր ստուգման (վերստուգման) ակտով արձանագրված ընդհանուր գումարից: Միջոցների մուտքագրումը ֆոնդ իրականացվում է միայն հայտնաբերված լրացուցիչ գումարները ամբողջությամբ պետական բյուջե մուտքագրումից (վերականգնումից) հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 6. Ֆոնդի միջոցների օգտագործման մասին հաշվետվությունները ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

6 հոկտեմբերի 1998թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-25