Համարը 
ՀՕ-10-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.02.19/03(423)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
04.02.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.02.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.02.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2020 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

     

Ընդունված է 2021 թվականի

փետրվարի 4-ին

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» կետ.

«գ.1) ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեությունը.»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասում «ժդ1» բառից առաջ լրացնել «գ.1» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «Սույն օրենքով սահմանված՝» բառերից հետո լրացնել «ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեության ու» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Սույն գլխի դրույթները, բացառությամբ 32-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 1-ին մասի, չեն տարածվում այն հարկ վճարողների վրա, որոնք հանրային սննդի ծառայություններ են մատուցում ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  4.2

 

ԸՍՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ

ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ

 

Հոդված 36.6. Ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը

 

1. Ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի հինգ տոկոսի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 36.7. Ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

 

1. Ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտները (իրացման շրջանառությունը):»:

 

Հոդված 6. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «վերսկսելը» բառից հետո լրացնել «, ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնողների» բառերը:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. փետրվարի 15

Ստեփանակերտ

ՀՕ-10-Ն