Համարը 
ՀՕ-11-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.02.19/03(423)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
04.02.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.02.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.02.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

     

Ընդունված է 2021 թվականի

փետրվարի 4-ին

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-133 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները՝

1) հատուկ հատկացված տեղերում տեղադրելու համար,

2) հատուկ հատկացված տեղերում պահելու համար.»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու (պահելու) համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքին համապատասխան` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված (պահված) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների ծավալներից և դրանց վտանգավորության դասից, և վճարվում է սույն օրենքին համապատասխան:»:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետում «շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու» բառերը փոխարինել «հատուկ հատկացված տեղերում տեղադրելու (պահելու)» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) «Թափոնների մասին» օրենքով սահմանված կարգով թափոնների տեղադրման կամ պահման համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը`

ա. թափոնների տեղադրման սահմանաքանակները տրամադրված (հաստատված) չլինելու դեպքում,

բ. օրենքով սահմանված՝ չարտոնագրված աղբավայրերում թափոններ տեղադրելու կամ թափոնների պահման համար չնախատեսված վայրերում թափոններ պահելու դեպքում,

գ. թափոններ առաջացնողների կազմած թափոնների անձնագրերը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու դեպքում,

դ. թափոնների տեղադրման, վնասազերծման և թաղման գործունեություն իրականացնողների կողմից թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը լիազոր մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում,

ե. թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանողների կողմից թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն լիազոր մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում.»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. փետրվարի 15

Ստեփանակերտ

ՀՕ-11-Ն