ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
փետրվարի 4-ին |
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» 2016 թվականի սեպտեմբերի 29-ի ՀՕ-27-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 3. |
Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու համար բնապահպանական վճարի դրույքաչափերը |
1. Հատուկ հատկացված տեղերում՝ թափոնների տեղաբաշխման տեղերում, պոլիգոններում, թափոնակուտակիչներում, աղբավայրերում, համալիրներում և (կամ) շինություններում, արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու կամ պահելու համար բնապահպանական վճարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
|
Արտադրության և (կամ) սպառման
թափոններ՝ ըստ վտանգավորության դասի |
Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում տեղադրված յուրաքանչյուր տոննայի համար (ՀՀ դրամ) |
|
առաջին դասի վտանգավորության թափոններ |
48 000 |
|
երկրորդ դասի վտանգավորության թափոններ |
24 000 |
|
երրորդ դասի վտանգավորության թափոններ |
4 800 |
|
չորրորդ դասի վտանգավորության թափոններ |
1 500 |
|
ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ հողածածկույթի քանդման ու շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնների) |
600 |
|
հողածածկույթի քանդման և շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոններ |
60 |
2. Հատուկ հատկացված տեղերում՝ արդյունաբերական հրապարակներում, արտադրության և (կամ) սպառման թափոնների (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների) տեղադրման կամ պահման համար բնապահպանական վճարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
|
Արտադրության և (կամ) սպառման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի |
Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար
(ՀՀ դրամ) |
|
Առաջին դասի վտանգավորության թափոններ |
48 000 |
|
Երկրորդ դասի վտանգավորության թափոններ |
24 000 |
|
Երրորդ դասի վտանգավորության թափոններ |
4 800 |
|
Չորրորդ դասի վտանգավորության թափոններ |
1 500 |
|
Ոչ վտանգավոր թափոններ |
600 |
3. Հատուկ հատկացված տեղերում՝ պոչամբարներում, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասերում և (կամ) համանման վայրերում ընդերքօգտագործման թափոնների մեկանգամյա տեղադրման կամ պահման համար բնապահպանական վճարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
1) ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի համար.
|
Ընդերքօգտագործման թափոններ՝
ըստ վտանգավորության դասի |
Դրույքաչափը՝ հաշվետու
ժամանակաշրջանում պահված
յուրաքանչյուր տոննայի
համար (ՀՀ դրամ) |
|
Առաջին դասի վտանգավորության թափոններ |
62 400 |
|
Երկրորդ դասի վտանգավորության թափոններ |
31 200 |
|
Երրորդ դասի վտանգավորության թափոններ |
6 240 |
|
Չորրորդ դասի վտանգավորության թափոններ |
1 950 |
|
Ոչ վտանգավոր թափոններ (այդ թվում` մակաբացման ապարներ) |
780 |
2) մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի համար.
| |
|
Ընդերքօգտագործման թափոններ՝
ըստ վտանգավորության դասի |
Դրույքաչափը՝ հաշվետու
ժամանակաշրջանում
պահված յուրաքանչյուր
տոննայի համար (ՀՀ դրամ) |
| Առաջին դասի վտանգավորության թափոններ |
250 |
| Երկրորդ դասի վտանգավորության թափոններ |
120 |
| Երրորդ դասի վտանգավորության թափոններ |
25 |
| Չորրորդ դասի վտանգավորության թափոններ |
8 |
| Ոչ վտանգավոր թափոններ (այդ թվում` մակաբացման ապարներ) |
3 | |
»: |
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու համար վճարի հաշվարկման կարգը
1. Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու կամ պահելու համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքին և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. փետրվարի 15
Ստեփանակերտ
ՀՕ-12-Ն |
|