Համարը 
ՀՕ-13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.02.19/03(423)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
04.02.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.02.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես հոդված 4-ը

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

     

Ընդունված է 2021 թվականի

փետրվարի 4-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:»:

 

Հոդված 2. Օրենքի N 1 հավելվածում՝

1) «ԱՀ պետական վերահսկողական ծառայության պետ 9.60», «ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահ 9.60», «ԱՀ պետական վերահսկողական ծառայության պետի առաջին տեղակալ 8.00» և «ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ 6.80» տողերը հանել.

2) «ԱՀ նախագահի խորհրդական-վարչության պետ 8.00» տողից հետո լրացնել նոր տող.

 

«ԱՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար

8.00 »:

 

Հոդված 3. Օրենքի N 2 հավելվածում`

1) «Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմիններ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Պետական նախարարի և նախարարության կառավարման ոլորտում

գործող պետական կառավարման մարմիններ

   

Պետական նախարարի և նախարարության կառավարման ոլորտում

գործող պետական կառավարման մարմնի ղեկավար

6.80

Պետական նախարարի և նախարարության կառավարման ոլորտում

գործող պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ

4.80 »:

 

2) «ԱՀ պետական վերահսկողական ծառայություն» բաժինը հանել:

 

Հոդված 4. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածը գործելու է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Օրենքի 6-րդ հավելվածում 1.25, 1.29, 1.33 գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների համար հիմնական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափից: Համապատասխան պետական ծառայողների համար օրենքով նախատեսված բնականոն աճը կիրառվում է Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափերի` տվյալ պահին աշխատողի համար նախատեսված գործակցի և օրենքով սահմանված կարգով բնականոն աճի կիրառման դեպքում համապատասխան գործակցի միջոցով որոշվող պաշտոնային դրույքաչափերի տարբերության չափով:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. փետրվարի 15

Ստեփանակերտ

ՀՕ-13-Ն