Համարը 
ՀՕ-17-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.02.19/03(423)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
11.02.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.02.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.02.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես հոդված 7-ը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

     

Ընդունված է 2021 թվականի

փետրվարի 11-ին

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 35-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 36-րդ կետ․

«36) պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձին, նրա ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին բանկերի կամ վարկային կազմակերպությունների տված վարկի գումարների ներման արդյունքում ֆիզիկական անձի եկամուտները` անկախ սույն մասի 20-րդ կետի դրույթներից:»:

 

Հոդված 2. Օրենքի 9.1-ին հոդվածի 2-րդ մասի՝

1) 2-րդ կետում «եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով հարկային պարտավորությունը» բառերը փոխարինել «տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի ամփոփ հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը» բառերով.

2) 3-րդ կետում «եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունը» բառերը փոխարինել «տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը» բառերով.

3) 4-րդ կետում «եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով հարկային պարտավորությունը» բառերը փոխարինել «տվյալ հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացված` տարեկան եկամուտների մասին հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է ամսական հարկվող եկամտի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով, բացառությամբ սույն մասի 1.1-ին և 1.2-րդ կետերով նախատեսված դեպքերի.

 

Ժամանակահատվածը

Եկամտային հարկի

դրույքաչափը

2021 թվականի հունվարի 1-ից

15 տոկոս

2022 թվականի հունվարի 1-ից

14 տոկոս

2023 թվականի հունվարի 1-ից

13 տոկոս                              »: 

 

2) 1.1-ին կետում վերջակետը փոխարինել միջակետով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետ.

«1.2) բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկային գործակալը աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 3 տոկոս դրույքաչափով:»,

4) 2-րդ կետում «20 տոկոս դրույքաչափով» բառերը փոխարինել «սույն մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 8.1-ին մասում և 25-րդ հոդվածի 4-րդ մասում «20» թիվը փոխարինել «13» թվով:

 

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «և 8-րդ» բառերը փոխարինել «, 8-րդ և 8.1-ին» բառերով:

 

Հոդված 6. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին հոդված.

 

«Հոդված 21.1.

Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը անհատ ձեռնարկատերերի կողմից եկամտային հարկի վճարման առանձնահատկությունները

 

1. Անհատ ձեռնարկատերերը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու տարիների համար ազատվում են ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկի վճարումից:

2. Անհատ ձեռնարկատերերը կարող են հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արտոնությունից իրենց հաշվառման վայրի հարկային մարմին՝ վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունը սույն հոդվածով սահմանված հաշվետու տարիների համար ներկայացվում է յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա հունվարի 20-ը ներառյալ, բացառությամբ 2020 և 2021 թվականների հաշվետու տարիների, որոնց համար ներկայացվում են մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ: Նոր ստեղծված (հաշվառում ստացած) անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում մինչև հաշվառման ամսվան հաջորդող ամսվա 1-ը ներառյալ:»:

 

Հոդված 7.

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո սույն օրենքով սահմանված անձանց ներված՝ մինչև պատերազմական գործողությունների ավարտը ստացված վարկի կամ այլ գումարների, դրանց գծով հաշվարկված տոկոսների, տույժերի և (կամ) տուգանքների նկատմամբ։

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների վրա:

4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2020 թվականի հաշվետու տարվանից սկսած:

5. Օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արտոնությունից օգտվող անհատ ձեռնարկատերերի մասով 2021 թվականի փետրվարի 20-ի դրությամբ կատարվում է Օրենքի 11-րդ հոդվածի 8.2-րդ մասով 2020 թվականի համար հաշվարկված նվազագույն եկամտային հարկի վերահաշվարկ, և ավել վճարված գումարները հաշվանցվում և (կամ) անհատ ձեռնարկատիրոջը վերադարձվում են «Հարկերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. փետրվարի 19

Ստեփանակերտ

ՀՕ-17-Ն