ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
փետրվարի 11-ին |
«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-91-Ն օրենքում (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 8-րդ մասում «2021 թվականի» բառերը փոխարինել «2026 թվականի» բառերով:
Հոդված 2. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդված.
|
«Հոդված 8.1. |
Արտոնագրային վճարից ազատումը |
1. 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) համար սույն օրենքի անբաժանելի մաս համարվող N 1 և N 2 հավելվածներում նշված գործունեություններն ազատվում են արտոնագրային վճարից:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում, կատարվում է Օրենքի անբաժանելի մաս համարվող N 1 և N 2 հավելվածներով նախատեսված գործունեություն իրականացնողների 2021 թվականի (եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) համար հաշվարկված արտոնագրային վճարի վերահաշվարկ, և ավել վճարված գումարն ուղղվում է հարկ վճարողի ապագայում առաջացող արտոնագրային վճարի մարմանը և (կամ) վերադարձվում:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. փետրվարի 19
Ստեփանակերտ
ՀՕ-21-Ն |
|