ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
փետրվարի 11-ին |
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-76 օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը նշանակվում է չորս տարի ժամկետով: Այդ ժամկետը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կարող է երկարաձգել ամեն անգամ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը` հաշվի առնելով աշխատակազմի ղեկավարի ծառայողական գործունեության արդյունքները, աշխատանքային ունակություններն ու հմտությունները, ինչպես նաև անձնական դրական հատկանիշները, իսկ եթե պաշտոնավարման վերջնաժամկետը հնարավորություն չի տալիս պաշտոնի նշանակել չորս տարով, ապա նշանակվում է մնացորդային ժամկետով, մինչև առավելագույն տարիքը լրանալը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. փետրվարի 19
Ստեփանակերտ
ՀՕ-27-Ն |
|