Համարը 
N 35
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.02.09/05(14)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.01.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
14.10.2013

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ NN 1 ԵՎ 2 ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"24" հունվարի 2006թ.

N 35

 ք.Ստեփանակերտ

 

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ NN 1 ԵՎ 2 ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2006 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառել (հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ) և սույն որոշմամբ հաստատված համարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների NN 1 և 2 ցուցակները հաստատելու մասին» N 1987-Ն որոշմամբ հաստատված՝

ա) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող՝ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 1 ցուցակը,

բ) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող՝ ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 2 ցուցակը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` հաստատել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող՝ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 1 ցուցակի և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող՝ ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 2 ցուցակի կիրառման կանոնները:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ