ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004
ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 100 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումները սահմանելու մասին» N 100 որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) «Պաշտոնը» սյունակի «Բարձրագույն խմբի պաշտոններ» բաժնից հանել «-ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ» և դրան համապատասխանող «Կոչումը» սյունակից՝ «ոստիկանության գեներալ-մայոր» բառերը.
2) «Պաշտոնը» սյունակի «Կենտրոնական ապարատի» «Միջին խմբի պաշտոններ» բաժինը «Բաժանմունքի պետի տեղակալ,» բառերից հետո լրացնել «սպայական վաշտի հրամանատար,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |