ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 467 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 467 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 31 -ին կետում, որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 5-6-րդ կետերում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով.
2) որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության Կառավարության
2021 թվականի մարտի 2-ի N 174-Ն որոշման |
| |
«Հավելված թիվ 3
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության
2007 թվականի հոկտեմբերի 30-ի N 467 որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ
ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի առաջին
տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ
Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության
պետի տեղակալ
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության
աշխատակազմի բարեգործական ծրագրերի համակարգման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար):»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
|
|
ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |