ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 463-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի ««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 463-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման`
ա. վերնագրում, N 1 և N 2 հավելվածների 1-ին կետերում «Արցախի Հանրապետության օրենք» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «օրենք» բառի համապատասխան հոլովաձևերով,
բ. նախաբանում «Արցախի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին,» բառերով,
գ. 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողի, ամուսնու և (կամ) զավակի (զավակների) դիմումի հիման վրա իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.».
2) որոշմամբ սահմանված N 1 հավելվածում`
ա. 1-ին կետում «պաշտպանության» բառից հետո ստորակետը հանել, իսկ «ժամանակ» բառից հետո լրացնել «կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով» բառերը,
բ. 2-րդ կետի երկրորդ նախադասությունը «զինծառայողը» բառից հետո լրացնել «, իսկ օրենքով սահմանված կամավորագրված անձի դեպքում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն» բառերով,
գ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «ավարտից հետո հինգ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «ժամանակ կամ դրա ավարտից հետո» բառերով,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետ.
«2.1. Ռազմական դրության ժամանակ զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքում սույն կարգով սահմանված գործընթացը կարող է իրականացվել նաև համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման նախաձեռնությամբ, որի շրջանակներում այդ ստորաբաժանումը, համագործակցելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ապահովում է հատուցման դեպքի հանգամանքների և օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանների բացակայության վերաբերյալ քրեական վարույթ իրականացնող մարմնի գրության ու սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ստացումը և սույն կարգի 4-րդ կետի պահանջների համաձայն անհրաժեշտ փաստաթղթերի ու անվանացուցակների ներկայացումը հատուցման հիմնադրամին: Օրենքով սահմանված կամավորագրված անձի դեպքում փաստաթղթերին կցվում է նաև մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանքը՝ տրված Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման (այսուհետ՝ իրավասու ստորաբաժանում) կողմից` համաձայն N 2.1 ձևի: Սույն կետով նախատեսված կարգով հատուցման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանների առկայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ներկայացվելու դեպքում օրենքով սահմանված հատուցման գումարի վճարումը դադարեցվում է՝ այդ տեղեկատվությունն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ համապատասխան շահառուի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով:»,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետ.
«2.2. Օրենքով սահմանված կամավորագրված անձի դեպքում մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանքը տրվում է կամավորագրված անձի զինվորական հաշվառումն իրականացնող կամ իրականացրած (եթե կամավորագրված անձն օրենքով սահմանված դեպքերում հանվել է զինվորական հաշվառումից) իրավասու ստորաբաժանման կողմից՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ օրենքով սահմանված այլ շահառուի դիմումն այդ ստորաբաժանումում սահմանված կարգով մուտք լինելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության հանգամանքի, ժամկետի և վայրի վերաբերյալ համապատասխան ստորաբաժանումում առկա չեն տվյալներ, ապա անհրաժեշտ տեղեկատվությունը իրավասու ստորաբաժանումը ստանում է զորամասեր կատարված հարցումների միջոցով: Զորամասերում տեղեկություններ չլինելու դեպքում տեղեկանքը տրվում է Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 214-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա` եզրակացությունը ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկանքը կազմվում է երկու օրինակից, առաջին օրինակը տրվում է դիմումատուին, իսկ երկրորդ օրինակը պահվում է իրավասու ստորաբաժանումում:»,
զ. լրացնել N 2.1 ձև՝ համաձայն N 1 հավելվածի.
3) որոշմամբ սահմանված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
4) որոշմամբ սահմանված N 4 հավելվածի`
ա. 1-ին և 2-րդ կետերում «Արցախի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով.
բ. 3-րդ կետում «ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և փրկարարական» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ոստիկանության և փրկարարական» բառերով.
գ. 9-րդ կետում «ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմիններից, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, փրկարարական» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններից, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, ոստիկանության և փրկարարական» բառերով.
դ. N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 463-Ն որոշմամբ սահմանված (այսուհետ՝ որոշում) N 3 հավելվածի 4-րդ կետը, 5-րդ կետի երկրորդ պարբերությունը, N 4 և N 5 ձևերը գործում են մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ և ուժը կորցրած են ճանաչվում 2021 թվականի մայիսի 1-ից, ինչպես նաև որոշմամբ սահմանված N 3 հավելվածի 4-րդ կետում նշված ֆիզիկական անձը հատուցման հիմնադրամին դիմում կարող է ներկայացնել մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2021 թվականի մարտի 12-ի N 215-Ն որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱՄԱՎՈՐԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տրվում է առ այն, որ ______________________________________________________________ -ը
(անունը, հայրանունը, ազգանունը)
ԱՀ պաշտպանության նախարարության ........................................................................................................
_______________________________________________________ -ում հաշվառված է որպես կամավոր
(իրավասու ստորաբաժանումը)
հիմունքներով Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձ (այսուհետ՝ կամավորագրված անձ): Կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցությունը հաստատված է մարտական գործողություններին մասնակցության հանգամանքի, ժամկետի և վայրի վերաբերյալ առկա տվյալներով:
ԱՀ պաշտպանության նախարարության ……………………......................……….
ղեկավար ______________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
«____»________________ 20 թ.»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության Կառավարության
2021 թվականի մարտի 12-ի N 215-Ն որոշման |
| |
«Հավելված N 3
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի հունիսի 15-ի N 463 որոշման |
Կ Ա Ր Գ
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԿԱՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԾՆՈՂԻ, ԱՄՈՒՍՆՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԶԱՎԱԿԻ (ԶԱՎԱԿՆԵՐԻ) ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԵՆՑ ՎՃԱՐԱԾ (ԻՐԵՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքին (այսուհետ` օրենք) համապատասխան վճարված դրոշմանիշային վճարի գումարներն օրենքով սահմանված անձանց վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:
2. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն յուրաքանչյուրն իր մասով հատուցման հիմնադրամին ներկայացնել դիմում՝ համաձայն N 1 ձևի, դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Դիմումի հետ միասին ներկայացվում են`
1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) դիմումատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը.
3) դիմումատուի՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթղթի՝ համապատասխանաբար՝ ամուսնության վկայականի և (կամ) ծննդյան վկայականի և (կամ) զինծառայողի ծննդյան վկայականի պատճենը: Ընդ որում, սույն ենթակետում նշված ծննդյան վկայականների պատճենները դիմումատուի կողմից հատուցման հիմնադրամին ներկայացվում է միայն մեկ անգամ` առաջին անգամ իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու պահանջով հատուցման հիմնադրամ դիմելիս.
4) զինծառայողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (զոհված (մահացած) զինծառայողի դեպքում` եթե անձը հաստատող փաստաթուղթ առկա է).
5) զինծառայողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը (զոհված (մահացած) զինծառայողի դեպքում` եթե ստացել է հանրային ծառայությունների համարանիշ).
6) զինծառայողի` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք՝ համաձայն N 2 ձևի: Սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը տրվում է զինծառայողի զորակոչն իրականացրած Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության …………………….. իրավասու ստորաբաժանման կողմից՝ դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում.
7) զոհված (մահացած) զինծառայողի դեպքում` մահվան վկայականի պատճենը և զինծառայողի` զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանք՝ համաձայն N 3 ձևի: Սույն ենթակետով նախատեսված տեղեկանքը տրվում է զոհված (մահացած) զինծառայողի հաշվառումն իրականացնող՝ Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 463-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 2-րդ կետում նշված համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից՝ դիմելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, զինծառայողի մահվան վկայականի պատճենը և զոհված (մահացած) լինելու մասին տեղեկանքը դիմումատուի կողմից հատուցման հիմնադրամին ներկայացվում է միայն մեկ անգամ` առաջին անգամ իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու պահանջով հատուցման հիմնադրամ դիմելիս.
8) տեղեկանք` դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իր վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարների չափի մասին՝ համաձայն N 4 ձևի: Սույն ենթակետում նշված տեղեկանքը դիմելու օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է`
ա. Արցախի Հանրապետության պաշտպանության և Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների համակարգերում, ազգային անվտանգության ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում (այսուհետ՝ համապատասխան պետական մարմին) ծառայող (աշխատող) կամ համապատասխան պետական մարմնից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ ստացող անձանց մասով՝ այն համապատասխան պետական մարմինը, որտեղ ծառայում (աշխատում) է կամ որից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ է ստանում տվյալ անձը,
բ. սույն ենթակետի «ա» պարբերությունում չնշված անձանց մասով` հարկային մարմինը:
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումը և կից փաստաթղթերը հատուցման հիմնադրամին կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ փաստաթղթային եղանակով: Դիմումում և (կամ) կից ներկայացվող փաստաթղթերում թերություններ և (կամ) անճշտություններ հայտնաբերելու դեպքում հատուցման հիմնադրամը դրանց ստացման օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին` նշելով հայտնաբերված թերությունները և (կամ) անճշտությունները: Տեղեկացումը ստանալուց հետո դիմումատուն 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման հիմնադրամին է ներկայացնում ճշգրտված տեղեկությունները:
4. Հատուցման հիմնադրամը դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնում է սույն կարգի 3-րդ կետի համաձայն դիմումը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումատուի կողմից նշված բանկին կամ բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով: Դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելիս հատուցման հիմնադրամի կողմից հիմք է ընդունվում սույն կարգի N 4 ձևով ներկայացված տեղեկանքում նշված՝ անձի վճարած (իր եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի և դրա շրջանակներում դիմումատուի կողմից պահանջվող գումարի չափը` անկախ տեղեկանքի` «վերադարձման ենթակա է» տողում արտացոլված գումարի չափից:
Դ Ի Մ ՈՒ Մ
ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի
տնօրեն _______________________________-ին
«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքին համապատասխան՝ խնդրում եմ իրականացնել սույն դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իմ վճարած (իմ եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարների վերադարձ ------------------ չափով: Կից ներկայացնում եմ ԱՀ կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 463-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկանքները՝ _______ թերթից:
|
□ Հանդիսանում եմ ժամկետային զինծառայող՝ |
|
_____________________
Անուն |
|
______________________ - ի
Ազգանուն |
|
□ ծնողը |
|
□ ամուսինը |
|
□ զավակը |
|
□ Հանդիսանում եմ զոհված (մահացած) զինծառայող՝ |
|
_____________________
Անուն |
|
______________________ - ի
Ազգանուն |
|
□ ծնողը |
|
□ ամուսինը |
|
□ զավակը |
Անձնական տվյալներ
1. Ձեր անունը, ազգանունը
2. Ձեր հեռախոսահամարը (պարտադիր)
3. Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը:
4. Արդյո՞ք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ)
5. Ձեր բանկային հաշվի տվյալները (պարտադիր՝ սպասարկող բանկի անվանումը և հաշվեհամարը):
□ Ցանկանում եմ գումարը ստանալ իմ հաշվեհամարին
_____________________________________________________________________________
(հաշվեհամար և սպասարկող բանկի անվանում)
□ Ցանկանում եմ, որ գումարը փոխանցվի այլ անձի հաշվեհամարին
_____________________________________________________________________________
(ստացողի՝ հաշվետիրոջ անունը, ազգանունը)
_____________________________________________________________________________
(հաշվեհամարը և բանկի անվանումը)
□ Չունեմ բանկային հաշվեհամար և ցանկանում եմ գումարը ստանալ՝ ներկայացնելով իմ անձնագիրը
________________________________________________________________________ բանկ:
(նշել նախընտրած բանկի անվանումը և հասցեն)
|
Դիմող՝ |
|
____________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը) |
|
__________________ (ստորագրությունը) |
|
_____ ______________ 20__թ. |
Nօ. ____________________ |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ՝ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն տեղեկանքը տրվում է ________________________________________________________________
_________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար))
|
առ այն, որ վերջինիս |
|
_________________________
(ծնող կամ ամուսին կամ զավակ,) |
|
հանդիսացող _________________ |
_________________________________________________________________________________________
(զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը
(կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար))
գտնվում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ ________ թվականի ________________-ից:
Զորակոչն իրականացրել է ԱՀ պաշտպանության նախարարության ………………. __________________________ իրավասու ստորաբաժանումը:
Տեղեկանքը տրվում է՝ ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:
ԱՀ պաշտպանության նախարարության …………………….
ղեկավար _________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
«____»________________ 20 թ.
|
«_____» ___________ 20___ թ. |
Nօ. ____________________ |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ՝ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն տեղեկանքը տրվում է ________________________________________________________________
_________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը
(կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար))
|
առ այն, որ վերջինիս |
|
_________________________
(ծնող կամ ամուսին կամ զավակ,) |
|
հանդիսացող _________________ |
_________________________________________________________________________________________
(զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը
(կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար))
զոհվել (մահացել) է _______թվականի ___________________-ին:
մահվան վկայականի համարը ______________________________________
Տեղեկանքը տրվում է` ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:
-------------------------------------------------------
(համապատասխան պետական մարմնի
-------------------------------------------------------
(սոցիալական ապահովության խնդիրներ
|
-----------------------------------------------------
իրականացնող ստորաբաժանման ղեկավար) |
-------------------------------------
(ստորագրությունը, անունը,ազգանունը) |
|
«_____» _____________ 20___թ. |
Nօ. ____________________ |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՆԱԽՈՐԴՈՂ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՁԻ ՎՃԱՐԱԾ (ԱՆՁԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ
ԳՈՐԾԱԿԱԼԻ ՊԱՀԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
Սույն տեղեկանքը տրվում է ___________________________________________________________
____________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը
(կամ` հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար) անհատ ձեռնարկատեր
հանդիսանալու դեպքում՝ նաև հարկ վճարողի հաշվառման համարը)
առ այն, որ «01» հունվարի 20___թ-ից մինչև «31» դեկտեմբերի 20___թ. ընկած ժամանակահատվածի ընթացքում անձի վճարած (անձի եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարների ընդհանուր չափը կազմել է՝
_____________________________________________________դրամ, իսկ վերադարձման
(թվերով և տառերով)
ենթակա է ____________________________________________դրամ:
(թվերով և տառերով)
Տեղեկանքը տրվում է` ներկայացնելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:
-------------------------------------------------------
(համապատասխան պետական մարմնի
-------------------------------------------------------
(սոցիալական ապահովության խնդիրներ
|
-----------------------------------------------------
իրականացնող ստորաբաժանման ղեկավար) |
-------------------------------------
(ստորագրությունը, անունը,ազգանունը) |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության Կառավարության
2021 թվականի մարտի 12-ի N 215-Ն որոշման |
ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
| |
|
Հարկային մարմնից տրամադրվող տեղեկատվությունը |
|
|
|
Ամսաթիվը |
|
|
|
|
Հանձնարարականի հերթական համարը |
|
|
|
|
ՀՎՀՀ-ն |
|
|
|
|
Ա/Ձ, կազմակերպության անվանումը |
|
|
|
| |
|
ՀԾՀ-ն |
Անունը |
Ազգանունը |
Հաշվետու ժամանա-կաշրջանը |
Գումարը (ՀՀ դրամ) |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |