ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-107-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի 17-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ եմ.
1. Վերակազմակերպել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանումը՝ քարտուղարության նամակների բաժինը (հաստիքներով և աշխատակիցներով հանդերձ) միացնելով Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմին:
2. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի սահմանումից բխող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-107-Ն հրամանագրի (այսուհետ՝ հրամանագիր) 6-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կանոնադրության 13-րդ կետի 11-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել։
3. Հրամանագրի 6-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. փետրվարի 20
Ստեփանակերտ
ՆՀ-1235-Ն |
|
| |
Հավելված
Արցախի Հանրապետության Նախագահի
2021 թվականի փետրվարի20-ի
ՆՀ-1235-Ն հրամանագրի |
| |
«Հավելված N4
Արցախի Հանրապետության Նախագահի
2017 թվականի սեպտեմբերի 25-ի
ՆՀ-107-Ն հրամանագրի |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ»
ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
I Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Անձնակազմի կառավարման բաժին
2. Առաջին բաժին
3. Արձանագրային բաժին
4. Ընդհանուր բաժին
5. Իրավաբանական բաժին
6. Կազմակերպական բաժին
7. Հատուկ համակարգերի բաժին
8. Ֆինանսատնտեսական բաժին»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ա. ԲԵԳԼԱՐՅԱՆ |