ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-107-Ն
ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի սահմանումից բխող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-107-Ն հրամանագրի (այսուհետ՝ հրամանագիր) 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության՝
1) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով՝
«2.1) «Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ» առանձնացված ստորաբաժանումը».
2) 17-րդ կետի 3-րդ ենթակետում՝
ա. «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետին,» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետին» բառերը,
բ. «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի տեղակալներին» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետի տեղակալներին» բառերը.
3) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Սույն կանոնադրության 19-րդ կետի 10-12-րդ ենթակետերում նշված գործառույթները աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների մասով իրականացվում են կառավարության գործերի կառավարչության պետի և օպերատիվ շտաբի պետի կողմից։».
4) կանոնադրության 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«46. «Կառավարության գործերի կառավարչություն» և «Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ» առանձնացված ստորաբաժանումները Արցախի Հանրապետության Նախագահի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա ապահովում են Արցախի Հանրապետության Նախագահին՝ որպես գործադիր իշխանության ղեկավարի, և կառավարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, Արցախի Հանրապետության կառավարության բնականոն գործունեությունը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:»:
2. Հրամանագրի 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 18.1-ին կետերով՝
«3.1. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ։
18.1. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ»:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. մարտի 22
Ստեփանակերտ
ՆՀ-1538-Ն |
|