ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 19-ի «Պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի N 709 և 2009 թվականի հունվարի 29-ի N 33-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում «ԱՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժին.
«
| |
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀՀ-ՈՒՄ
ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ |
|
|
12.1 |
Շտաբի պետ |
9,60 |
|
12.2 |
Շտաբի պետի տեղակալ |
6,80 |
|
12.3 |
Շտաբի պետի օգնական |
2,50 |
|
12.4 |
Բաժնի պետ |
4,70 |
|
12.5 |
Գլխավոր մասնագետ |
3,88 |
|
12.6 |
Առաջատար մասնագետ |
2,66 |
|
12.7 |
Առաջին կարգի մասնագետ |
1,68 |
».
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի.
ա. 1-ին տողում «ծառայության» բառից հետո լրացնել «, ԱՀ Նախագահի աշխատակազմի ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի» բառերը,
բ. 4-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր.
«
|
4.1 |
ԱՀ Նախագահի աշխատակազմի ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի տնտեսվար |
2,00 |
|
4.2 |
ԱՀ Նախագահի աշխատակազմի ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պահակ |
1,50 |
|
4.3 |
ԱՀ Նախագահի աշխատակազմի ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի հավաքարար |
1,50 |
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի մարտի 19-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |