ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
2021 թվականի մարտի 18-ի
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 45-Ն
ՀՐԱՄԱՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2014 թվականի հունվարի 22-ի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևն ու լրացման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2010 թվականի հունվարի 20-ի N 1/Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3-Ն հրամանով սահմանված հավելվածի`
1) ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևում՝
ա. «20» թվերը փոխարինել «18» թվերով, բացառությամբ աղյուսակ 5-ի,
բ. աղյուսակ 2-ի վերնագրում «բացառությամբ` բանկերի» բառերը փոխարինել «բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ աղյուսակ 2.1.
Շահութահարկ վճարողների կողմից հաշվետու տարվա ընթացքում
անհուսալի ճանաչված դեբիտորական և կրեդիտորական պարտքերը
| |
|
N |
Անհուսալի դեբիտորական պարտքի գումարը |
Անհուսալի կրեդիտորական պարտքի գումարը |
Դուրսգրման ամսաթիվը |
Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
Դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս անձի տվյալները |
|
Կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը |
ՀՎՀՀ |
Գտնվելու վայրը կամ բնակության վայրը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
x |
x |
x |
x |
x | |
», |
դ. աղյուսակ 3-ում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետ.
| « |
|
2.1. |
արտադրական սարքավորումներ |
|
|
|
|
|
|
| |
», |
2) ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի լրացման կարգում՝
ա. 1-ին կետում «0112 տող` անհատույց ստացված ակտիվները (այս տողը լրացվում է միայն առևտրային կազմակերպությունների կողմից), ընդ որում` անհատույց ստացված դրամական միջոցների և չամորտիզացվող հիմնական միջոցների համար այս տողը լրացվում է դրանց ստացման հաշվետու տարում,» բառերը փոխարինել «0112 տող` անհատույց (այդ թվում` դատարանի որոշումների հիման վրա տիրազուրկ ճանաչված ակտիվի սեփականության իրավունքի ճանաչման դեպքերում) ստացված ակտիվները (այս տողը լրացվում է միայն առևտրային կազմակերպությունների կողմից), ընդ որում` անհատույց ստացված դրամական միջոցների համար այս տողը լրացվում է դրանց ստացման հաշվետու տարում, հողամասերի համար` տասը հաշվետու տարիների ընթացքում (ներառյալ դրանց ստացման հաշվետու տարին` յուրաքանչյուր հաշվետու տարում հավասարաչափ),» բառերով,
բ. «20» թվերը փոխարինել «18» թվերով,
գ. 11-րդ կետում «35-րդ և 38-րդ» բառերը փոխարինել «35-րդ, 35.1-ին, 38-րդ և 38.1-ին» բառերով,
դ. 15-րդ կետում «բացառությամբ բանկերի» բառերից հետո լրացնել «, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց» բառերը,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետ.
«15.1. Աղյուսակ 2.1-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ և 18-րդ հոդվածների, 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» և «ժզ» կետերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 8-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 205 որոշման` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված` կազմակերպությունների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, ջրօգտագործող հարկ վճարողների, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող հարկ վճարողների, էլեկտրական էներգիայի առուվաճառք իրականացնող` էլեկտրական էներգիա բաշխող լիցենզավորված հարկ վճարողների, բնական գազի առուվաճառք իրականացնող` բնական գազ բաշխող լիցենզավորված հարկ վճարողների, բնակչությանը ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող հարկ վճարողների) կողմից հաշվետու տարվա ընթացքում անհուսալի ճանաչված դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գումարները: Մասնավորապես, Հաշվարկի աղյուսակ 2.1-ի՝
1) 1-ին սյունակում լրացվում է հերթական համարը,
2) 2-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողի կողմից դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքի գումարը, բացառությամբ յուրաքանչյուր դեբիտորի մասով 100 000 ՀՀ դրամը չգերազանցող պարտքի գումարի, իսկ «Ընդամենը» տողում՝ 2-րդ սյունակում լրացված թվերի հանրագումարը,
3) 3-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողի կողմից դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքի գումարը, իսկ «Ընդամենը» տողում՝ 3-րդ սյունակում լրացված թվերի հանրագումարը,
4) 4-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողի կողմից անհուսալի ճանաչված դեբիտորական կամ կրեդիտորական պարտքի դուրսգրման ամսաթիվը,
5) 5-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողի կողմից դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության) օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը,
6) 6-րդ սյունակում լրացվում է դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
7) 7-րդ սյունակում լրացվում է դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս անձի ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում,
8) 8-րդ սյունակում լրացվում է դեբիտորական կամ կրեդիտորական պարտք ունեցող մյուս անձի գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը:»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
Դ. ՊՈՂՈՍՅԱՆ |
| |
|
|
2021 թվականի մարտի 18
ք. Ստեփանակերտ |
|