ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
2021 թվականի մարտի 18-ի
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 46-Ն
ՀՐԱՄԱՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2014 թվականի փետրվարի 17-ի «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի, եկամտային հարկի և սոցիալական վճարի, տարեկան եկամուտների մասին հաշվարկների, կազմակերպության կողմից որպես հարկային գործակալ եկամտային հարկի պահում (գանձում) և պետական բյուջե վճարում կատարելու պարտավորություն ստանձնելու մասին հայտարարության, կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձանց հաշվարկված և վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների և պահված եկամտային հարկի գումարների, ինչպես նաև գործատուի (վարձու) աշխատողի համար կատարված սոցիալական վճարների մասին տեղեկանքի ու գրանցման հայտի և եկամտային հարկի անձնավորված հաշվարկի ընդունման մասին ստացականների ձևերը սահմանելու մասին» N 5-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) հրամանով սահմանված N 2 հավելվածում 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակութամբ նոր պարբերություն և 1.1-ին կետ.
«Բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ոլորտ □:
1.1. «Բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ոլորտ» վանդակում նշում կատարվում է, եթե հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողը գործունեություն է իրականացրել բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ոլորտում:»,
2) հրամանով սահմանված NN 2 և 3 հավելվածների՝
ա. 2-րդ բաժնում «20» թվերը փոխարինել «15» թվերով.
բ. 2-րդ բաժնում «20» թվերը փոխարինել «14» թվերով.
գ. 2-րդ բաժնում «20» թվերը փոխարինել «13» թվերով,
3) հրամանով սահմանված N 4 հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26. [4.4] տողում լրացվում է [4.3] տողում նշված եկամտից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարը:»:
2. Սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը կիրառվում է 2021 թվականի հաշվետու ամիսների համար, «բ» պարբերությունը՝ 2022 թվականի հաշվետու ամիսների համար, «գ» պարբերությունը՝ 2023 թվականի հաշվետու ամիսների և հետագա հաշվետու ամիսների համար:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
Դ. ՊՈՂՈՍՅԱՆ |
| |
|
|
2021 թվականի մարտի 18
ք. Ստեփանակերտ |
|