Համարը 
N 258-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.04.06/07(427)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.03.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.03.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.04.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի
N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2021թ.

N 258-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 19-ի «Պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի N 709 և 2009 թվականի հունվարի 29-ի N 33-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված N 4 հավելվածի ««Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն», ««Դատաբժշկական փորձաքննության բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպություն», «ԱՀ առողջապահության նախարարության բժշկական պահեստ», «Առողջապահության համակարգում ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ մատուցող հիմնարկների բուժաշխատողներ» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ    

 

 

 Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի մարտի 25-ի N 258-Ն որոշման

«

«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

Գործադիր տնօրեն

5,34

Բժիշկներ`

 

Հակաժանտախտային բաժանմունքի բժիշկ

6,21

ա) ՊՇՌ-ի և հատուկ վտանգավոր ու վարակիչ ինֆեկցիոն լաբորատորիաների

5,98

բ) սանիտարահիգիենիկ բաժինների, սանհիգիենիկ լաբորատորիայի, համաճարակաբանական բաժնի, լաբորատորիայի

 

-ք. Ստեփանակերտի հիմնարկներում

4,45

-այլ բնակավայրերում

4,66

Միջին բուժանձնակազմ`

 

ա) ՊՇՌ-ի և հատուկ վտանգավոր ու վարակիչ ինֆեկցիոն լաբորատորիաների

2,89

բ) սանիտարահիգիենիկ բաժինների, սանհիգիենիկ լաբորատորիայի, համաճարակաբանական բաժնի, լաբորատորիայի

2,15

գ) ա) և բ) կետերում չընդգրկված անձնակազմ

1,78

Կրտսեր բուժանձնակազմ`

 

ա) ՊՇՌ-ի և հատուկ վտանգավոր ու վարակիչ ինֆեկցիոն լաբորատորիաների

2,18

բ) սանիտարահիգիենիկ բաժինների, սանհիգիենիկ լաբորատորիայի, համաճարակաբանական բաժնի, լաբորատորիայի

1,63

գ) ա) և բ) կետերում չընդգրկված անձնակազմ

1,63

Գլխավոր հաշվապահ

3,00

Տեղակալ տնտեսական գծով

2,13

Հաշվապահ

1,93

Գանձապահ

1,13

Գործավար, էլեկտրիկ, բանվոր, հավաքարար, պահակ, տնտեսվար

1,00

Անձնակազմի գծով մասնագետ

1,17

Ախտահանման ավտոմեքենայի վարորդ

1,87

Վարորդ

1,26

Ինժեներ

2,21

«Դատաբժշկական փորձաքննության բյուրո»

պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

Գործադիր տնօրեն

4,54

Գլխավոր հաշվապահ

2,42

Գործավար-օպերատոր

1,04

Տնտեսվար

1,19

Վարորդ

1,26

Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող բժիշկներ

5,26

Լաբորանտ, բուժակ

2,36

Դիահերձարանի սանիտար

1,94

Մայրապետ

1,74

Պահակ

1,00

ԱՀ առողջապահության նախարարության բժշկական պահեստ

 

Պահեստի վարիչ

2,30

Դեղագետ

2,00

Հաշվապահ

1,74

Հավաքարար, բանվոր, պահակ

1,00

Առողջապահության համակարգում ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ մատուցող հիմնարկների բուժաշխատողներ

 

Բժիշկներ`

 

ա) տեղամասային

 

-ք. Ստեփանակերտի հիմնարկներում

5,94

-այլ բնակավայրերում

6,19

բ) մաշկավեներոլոգիական, հոգեթմրաբանական և հակապալարախտային դիսպանսերների

7,26

գ) ուռուցքաբանական ծառայության, մասնագիտացված կաբինետների

4,84

-ք. Ստեփանակերտի հիմնարկներում

4,84

-այլ բնակավայրերում

5,05

Միջին բուժանձնակազմ`

 

ա) տեղամասային

2,44

բ) մաշկավեներոլոգիական, հոգեթմրաբանական և հակապալարախտային դիսպանսերների

2,94

գ) ուռուցքաբանական ծառայության, մասնագիտացված կաբինետների

1,98

Կրտսեր բուժանձնակազմ`

 

ա) տեղամասային

1,61

բ) մաշկավեներոլոգիական, հոգեթմրաբանական և հակապալարախտային դիսպանսերների

2,04

գ) ուռուցքաբանական ծառայության, մասնագիտացված կաբինետների

1,61

Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց

փորձաքննության հանձնաժողով

 

Բժիշկներ՝

 

ա) հանրապետական հանձնաժողովի

2,51

բ) տարածքային հանձնաժողովի

2,36

Միջին բուժանձնակազմ

1,75

Գյուղական բուժամբուլատորիաների և բուժմանկաբարձական

կետերի բուժաշխատողներ

 

Բժիշկներ

4,48

Միջին բուժանձնակազմ

1,86

Կրտսեր բուժանձնակազմ

1,52

 »:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա.ԼԱԶԱՐՅԱՆ