ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
մարտի 25-ին |
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2006 թվականի մարտի 22-ի ՀՕ-278 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «միջազգային պայմանագրերով սահմանված» բառերից առաջ լրացնել «վավերացրած» բառը:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի «բ» կետում «միջպետական» բառը փոխարինել «միջազգային» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՀՕ-34-Ն |
|