Համարը 
ՀՕ-52-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.04.19/08(428)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.03.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.04.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.04.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

     

Ընդունված է 2021 թվականի

մարտի 25-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի աղյուսակում`

 

1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

13. ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար

բազային տուրքի

12-ապատիկի չափով

 
». 

2) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

20. մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման համարանիշ հատկացնելու համար

բազային տուրքի վեցապատիկի չափով

». 

 

3) 22-րդ և 23-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

22. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին և միջազգային կազմակերպություններին տրանսպորտային 

միջոցների հաշվառման համարանիշներ հատկացնելու համար

բազային տուրքի 25-ապատիկի չափով

23. ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) հաշվառման վկայագիր տալու համար

բազային տուրքի վեցապատիկի չափով

 
». 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի աղյուսակի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« 

1. վարորդական վկայական տալու (վարորդական վկայականը փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու) համար

բազային տուրքի

12-ապատիկի չափով

 
». 

Հոդված 3. Oրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «-վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ գանգատներով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. ապրիլի 5

Ստեփանակերտ

ՀՕ-52-Ն