Համարը 
N 270-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.04.06/07(427)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.03.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
31.03.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.04.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 
31.12.2021

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի
N 556 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2021թ.

N 270-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 556 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 556 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) որոշման 1.1-ին կետից հետո լրացնել նոր 1.2-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«1.2. Արցախի Հանրապետությունում խաղաղապահական առաքելություն իրականացնող ռուս զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը, բացառությամբ ստոմատոլոգիական ծառայության, իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի շրջանակներում:».

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

 

           

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի մարտի 31-ի N 270-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 20-ի N 556 որոշման

 

Ց Ա Ն Կ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ

 ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ

(ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ

 

(բացառությամբ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների ու ծառայությունների, որոնց ցանկը հաստատում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ)

 

1. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

2. 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

3. 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք

4. Մինչև 18 տարեկան երեխաներ

5. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան

6. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում

7. Բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ծնողներ

8. Բռնադատվածներ

9. 63 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձինք

10. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ

11. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ

12. Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային և ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնություն և փորձաքննություն)

13. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով բոլոր բուժհաստատություններում ամբուլատոր և ստացիոնար պայմաններում բժշկական հետազոտության ենթարկվողներ

14. Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում)

15. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ

16. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ

17. Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք

18. Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ

19. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք

20. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձինք

21. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների և գերեվարված անձանց ընտանիքների անդամներ:»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա.ԼԱԶԱՐՅԱՆ