ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2021 թվականի մարտի 26-ի
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 53-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 18-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 28-ի թիվ 57Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 53-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 20-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
2) Կարգի 21-րդ կետից հանել «և հայտատուն սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները» բառերը, իսկ 22-րդ կետից՝ «, բացառությամբ սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը.
3) Կարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի պատճառները վերացնելուց հետո կարող է կրկին դիմել Հանձնաժողով: Այդ դեպքում հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 19-րդ, 21-րդ և 22-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:».
4) Կարգի 25-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) մինչև 30 մեգավատտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ տվյալ կայանների տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակները լրացել են, կամ լիցենզիան տրամադրելու պարագայում կլրանան.
7) 30 մեգավատտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ չի ստացվել էներգետիկայի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի համաձայնությունը։».
5) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին և 42.2-րդ կետերով.
«42.1. Նախագծի (Նախագծի փոփոխությունների) հետ միասին Հանձնաժողով է ներկայացվում նաև Նախագծի վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն սույն կարգի N 7 հավելվածի։
42.2. Նախագծի ներկայացման՝ լիցենզավորված անձի՝ սույն կարգի 42-րդ կետով նախատեսված պարտավորության պատշաճ կատարումը Հանձնաժողովը գնահատում է սույն կարգի N 7 հավելվածով սահմանված տվյալների շրջանակում։».
6) Կարգի 70-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կառուցման ժամանակահատվածի երկարաձգման դեպքում՝ կառուցման ժամանակահատվածի համար իրականացված աշխատանքների մասին տեղեկություններ, որտեղ պետք է նշվեն նաև աշխատանքների չիրականացման պատճառները և հիմնավորումները, պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրված էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիաների դեպքում նաև հայցվող ժամկետի առնչությամբ գործարքի շրջանակում Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի դրական դիրքորոշումը.».
7) Կարգի 70-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. բնական գազի ներկրման կամ արտահանման պայմանագիր (պայմանագրի փոփոխություն), իսկ դրա ներկայացման անհնարինության դեպքում՝ համապատասխան հիմնավորումներ։».
8) Կարգի 74-րդ կետում «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների շրջանակում տրամադրված համապատասխան լիցենզիաների,» բառերը.
9) Կարգի 74-րդ կետի 3-րդ ենթակետում «պայմաններով սահմանված ժամկետը» բառերը փոխարինել «պայմաններով՝ լիցենզիայի տրամադրման պահին սահմանված ժամկետը՝ հաշվի չառնելով դրա հետագա երկարաձգումները» բառերով.
10) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 74.2-րդ կետով.
«74.2. Պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրված էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվում է լիցենզավորված անձի դիմումով հայցվող և գործարքի շրջանակում Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ համաձայնեցված ժամկետով, սակայն նախկինում սահմանված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածից, իսկ այն երկարաձգված լինելու պարագայում` նախորդ երկարաձգման ժամկետից ոչ ավելի ժամկետով։».
11) Կարգի 81-րդ կետում «կետով» բառը փոխարինել «և կարգի N 3 հավելվածի 8.1-ին կետերով» բառերով.
12) Կարգի N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
13) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
14) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով.
«9) պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի դեպքում՝ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի պատճեն։».
15) Կարգի N 2 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
16) Կարգի N 2 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.
«6) պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի դեպքում՝ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի պատճեն:».
17) Կարգի N 3 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երաշխիքով սահմանման ենթակա գումարի հաշվարկման բազա է համարվում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված բազային տուրքի չափը: Երաշխիքով սահմանման ենթակա գումարի մեծությունը (այսուհետ՝ երաշխիքով սահմանված գումար) պետք է հավասար լինի կառուցվող կայանի հաշվարկային (տեղակայվող) հզորության (արտահայտված կիլովատտերով) և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված բազային տուրքի երկուսուկեսապատիկի արտադրյալին, սակայն ոչ պակաս, քան 500 000 դրամը: Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանի դեպքում կայանի հաշվարկային հզորությունը հաշվարկվում է որպես էլեկտրական և ջերմային հաշվարկային հզորությունների գումար:».
18) Կարգի N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան լիցենզավորված անձի կողմից երաշխիք Հանձնաժողով չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է։».
19) Կարգի N 3 հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Սույն կարգի 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված որոշման ընդունման դեպքում, եթե լիցենզավորված անձի կողմից նախկինում Հանձնաժողով երաշխիք չի ներկայացվել, ներկայացված երաշխիքի գործողության ժամկետը լրացել է կամ դրանով ամրագրված (դրա շրջանակում առկա) գումարի չափը չի բավարարում նույն որոշման պահանջի ամբողջական ապահովման համար, սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված գումարի՝ Արցախի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունն ամբողջությամբ կամ չբավարարող մասով կրում է լիցենզավորված անձը:».
20) Կարգի N 3 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում «լիցենզիայով» բառը փոխարինել «կարգով» բառով.
21) Կարգը լրացնել N 7 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
|
|
2021 թվականի մարտի 26
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի
2021 թվականի մարտի 26-ի N 18-Ն որոշման |
| |
«Հավելված N 1
Էներգետիկայի բնագավառում
գործունեության լիցենզավորման կարգի |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ
|
1. Խնդրում եմ տրամադրել _______________________________________________________________
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը
________________________________________________________________________________ լիցենզիա
(արտադրության լիցենզիաների դեպքում նշվում է նաև կայանի տեսակը և հզորությունը)
2. Լիցենզավորման ենթակա գործունեության վայրը (աշխարհագրական տարածքը) _______________________________________________________________________________________
շրջան, համայնք (բնակավայր)
3. Հայտատու իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը, (անունը, ազգանունը), կազմակերպական-իրավական ձևը
______________________________________________________________________________________ ______________________________________________________________________________________
4. Գտնվելու (բնակության) վայրը _________________________________________________________
5. Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն ______________________________________
6. Պետական գրանցման (հաշվառման) համարը, հարկ վճարողի հաշվառման համարը
______________________________________________________________________________________
7. Լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը՝ ______________________________________________________________________________________
(կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիաների դեպքում՝ առանձին
նշվում են նաև հայցվող կառուցման և արտադրության ժամանակահատվածները)
8. Հայտին կցվում են՝
1) ____________________________________________________________________________________
2) ____________________________________________________________________________________
3) ____________________________________________________________________________________
4) ____________________________________________________________________________________
5) ____________________________________________________________________________________
6) ____________________________________________________________________________________
7) ____________________________________________________________________________________
8) ____________________________________________________________________________________
9) ____________________________________________________________________________________
10) ___________________________________________________________________________________
9. Սույն հայտով ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի իսկությունը հաստատում եմ։
10. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ լիցենզավորման ողջ գործընթացին
առնչվող իրազեկումն իրականացվի սույն հայտով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով։
_____________________________________________________________________
(Հայտատուի (գործադիր մարմնի ղեկավարի) անուն, ազգանուն, ստորագրություն)
|
________________
(օրը, ամիսը, տարին)»։ | |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի
2021 թվականի մարտի 26-ի N 18-Ն որոշման |
| |
«Հավելված N 7
Էներգետիկայի բնագավառում
գործունեության լիցենզավորման կարգի |
ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ
|
1. Լիցենզավորված անձի անվանումը (անունը, ազգանունը) _____________________________________
2. Գործունեության տեսակը _____________________________________________________________
3. Կայանի անվանումը և տեսակը/տիպը ____________________________________________________
4. Կայանը նախագծող կազմակերպության (կազմակերպությունների) անվանումը (կցելով համապատասխան
լիցենզիան և ներդիրը) __________________________________________________________________
5. Օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն իրականացնող մարմնի (մարմինների)
անվանումը ___________________________________________________________________________
6. Նախագծի համաձայն՝ կայանի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները (լրացվում են՝ ելնելով կայանի տեսակից)՝
1) հաշվարկային հզորություն՝ _________________________
2) տեղակայվող հզորություն՝ __________________________
3) հաշվարկային ճնշում՝ ______________________________
4) հաշվարկային ելք՝ _________________________________
5) հիդրոագրեգատների քանակ և հզորություն (տուրբին, գեներատոր)՝ ___________
6) արևային վահանակների քանակ և հզորություն՝ ___________________________
7) փոխակերպիչների քանակ և հզորություն՝ ________________________________
8) հողմային աշտարակների քանակ և հզորություն՝ ___________________________
9) հողմային աշտարակի բարձրություն՝ _____________________________________
10) հողմային աշտարակի ռոտորի թևի երկարություն՝ _________________________
7. Հավաստում եմ, որ լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան նպատակային (գործառական) նշանակությամբ հողամասը, ըստ ներկայացվող նախագծի տվյալների, բավարար է ________________ կայանի կառուցման և շահագործման համար։
8. Հաստատում եմ, որ ներկայացվող նախագիծը կազմվել է համաձայն __________________տեխնիկական պայմանների, անցել է Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություններ և ստացել______________(դրական/բացասական) փորձագիտական եզրակացություններ, իսկ ներկայացված տեղեկությունները հավաստի են։
________________________________________________________________
(Լիցենզավորված անձի (գործադիր մարմնի ղեկավարի) անուն, ազգանուն, ստորագրություն)
|
________________
(օրը, ամիսը, տարին)»։ | |