| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի օգոստոսի 5-ին
Պետական գրանցման համարը 30015122 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«20» հուլիսի 2015թ. |
N 89-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի N 27-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հունվարի 28-ի «Համապետական, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արձանագրությունների ձևերը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածքի ձևը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 35/140, 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 35/141, 2007 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 47/176, 2007 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 51/191 ու 2010 թվականի փետրվարի 12-ի N 80/287-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 27-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) որոշման N 1 հավելվածի 5-րդ տողի «Ստացիոնար բուժհաստատության ընտրողների լրացուցիչ ցուցակում» բառերից հետո լրացնել «2» (երկու պրիմ) թիվը.
2) որոշման N 2 հավելվածի «Ստացիոնար բուժհաստատության ընտրողների լրացուցիչ ցուցակում» բառերից հետո լրացնել «1» (մեկ պրիմ) թիվը.
3) որոշման N 1 և N 2 հավելվածների «Ընտրողների թիվը (Ը)» և «Քվեարկության մասնակիցների թիվը (Մ)» սյունակներում նշված «1-6 տողերի թվերի գումարը» բառակապակցությունը հանել և ավելացնել նույն տողի «Ընդհանուր թիվը» բառերից հետո:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ |
Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |