ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի
ապրիլի 25-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի 18-րդ հոդվածով սահմանված աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին բաժնով`
|
«14.1. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈԻՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ |
|
|
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացում` տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
|
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի մշակում ` տարեկան |
բազային տուրքի
25-ապատիկի չափով»։ |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
15 մայիսի 2013թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-15-Ն |
|