Համարը 
N 563
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.01.11/01(10)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.12.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004Թ. ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 "20" դեկտեմբերի 2005թ.

N 563 

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 16-ի

թիվ 97 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 97 որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա/. I բաժնի 7-րդ կետի ժա/ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ժա1-րդ ենթակետ.

«Ժա1/ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պարբերականի հրատարակման աշխատանքների կատարման ապահովումը»:

բ/. II բաժնի 8-րդ կետի ժթ/ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ Ժթ1-րդ ենթակետ.

«Ժթ1 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պարբերականի հրատարակման աշխատանքների իրականացում»:

գ/. III բաժնի 12-րդ կետի զ/ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ/ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է պետական նոտարներին, իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին»:

դ/. III բաժնի 12-րդ կետի ժդ/ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ժդ1-րդ ենթակետ:

«Ժդ1/ օրենքով սահմանված կարգով պետական նոտարներին շնորհում է դասային աստիճաններ»:

ե/. IX բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«IX Դատավորների հավակնորդների նախնական հաշվառումը

 

51. Նախարարությունում իրականացվում են դատավորների հավակնորդների նախնական հաշվառման աշխատանքներ: Հավակնորդները նախարարություն են ներկայացնում համապատասխան փաստաթղթեր, որոնց ցանկը հաստատում է նախարարը:

Այնուհետև կազմակերպվում է հավակնորդների մասնագիտական կարողությունների ու իրավաբանական գիտելիքների կիրարկման ունակությունների աստիճանի ստուգման աշխատանքները: Դրական եզրակացություններ ստացած հավակնորդների անձնական գործերը նախարարի մակագրությամբ վերցվում են նախնական հաշվառման և պահվում նախարարությունում: Անհրաժեշտության դեպքում նշված անձանց թվից, օրենքով սահմանված կարգով, միջնորդություն է ներկայացվում դատավորի պաշտոնում նշանակելու համար»:

զ/. X գլխի «54» թիվը փոխարինել «52» թվով:

2. Որոշմամբ հաստատված կառուցվածքի մեջ մտնող կառուցվածքային ստորաբաժանումների «Բաժիններ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Բաժիններ

Պետական ռեգիստրի բաժին

Նոտարիատի, ՔԿԱԳ, փորձաքննությունների և դատական մարմինների բաժին

Օրենսդրական հարցերի բաժին

Արձանագրային-հրատարակչական բաժին

Ընդհանուր բաժին»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ