Համարը 
N 567
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.01.11/01(10)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.12.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004Թ. ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 100 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 "20" դեկտեմբերի 2005թ.

N 567 

ք.Ստեփանակերտ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004Թ. ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 100 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 16-ի «Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները սահմանելու մասին» թիվ 100 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրւթյամբ.

«Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումները սահմանելու մասին».

բ) որոշման առաջին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ցանկը՝ համաձայն հավելվածի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«20» դեկտեմբերի 2005թ.

 թիվ 567 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ

 

Պաշտոնը

Կոչումը

Բարձրագույն խմբի պաշտոններ

 

- ԼՂՀ ոստիկանության պետ

ոստիկանության

գեներալ – լեյտենանտ

-ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

-ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ

-ԼՂՀ ոստիկանության զորքերի հրամանատար

ոստիկանության գեներալ–մայոր ոստիկանության գեներալ–մայոր ոստիկանության գեներալ–մայոր

Գլխավոր խմբի պաշտոններ

 

- վարչությունների, այդ թվում Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ

ոստիկանության գնդապետ

- ոստիկանության շրջանային բաժնի պետ

- ԼՂՀ ոստիկանապետի խորհրդական

ոստիկանության փոխգնդապետ

- վարչությունների, այդ թվում Ստեփանակերտ քաղաքի վարչության պետի տեղակալ,

ոստիկանության փոխգնդապետ

- վարչության կազմի մեջ մտնող բաժնի պետ,

ոստիկանության ինքնուրույն բաժնի պետ

ԼՂՀ ոստիկանապետի օգնական

ոստիկանության փոխգնդապետ

Ավագ խմբի պաշտոններ

 

- բաժնի պետի տեղակալ

ոստիկանության մայոր

- բաժանմունքի պետ

ոստիկանության մայոր

Միջին խմբի պաշտոններ

 

- բաժանմունքի պետի տեղակալ

ոստիկանության կապիտան

- ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր, ավագ փորձագետ, ավագ սպա, ավագ ինժեներ, ավագ պետավտոտեսուչ, վաշտի հրամանատար, վաշտի հրամանատարի տեղակալ

ոստիկանության կապիտան

- տեսուչ, քննիչ, օպերլիազոր, փորձագետ, սպա, ինժեներ, իրավախորհրդատու, պետավտոտեսուչ, պարետ, թարգմանիչ, լաբորատորիայի ղեկավար, դասակի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ, կապի պետ

ոստիկանության ավագ լեյտենանտ

Կրտսեր խմբի պաշտոններ

 

- կրտսեր տեսուչ

ոստիկանության ավագ ենթասպա

- ավագ ոստիկան

ոստիկանության ենթասպա

- ոստիկան

ոստիկանության ավագ

Կենտրոնական ապարատ

 

Գլխավոր խմբի պաշտոններ

 

- ինքնուրույն բաժնի պետ

ոստիկանության գնդապետ

Ավագ խմբի պաշտոններ

 

- ինքնուրույն բաժնի պետի տեղակալ, վարչության կազմի մեջ մտնող բաժնի պետի տեղակալ, ինքնուրույն բաժանմունքի պետ,

ոստիկանության փոխգնդապետ

Միջին խմբի պաշտոններ

 

- բաժանմունքի պետի տեղակալ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ

ոստիկանության փոխգնդապետ

- ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր, ավագ փորձագետ, ավագ սպա, ավագ ինժեներ, ավագ իրավախորհրդատու, ավագ պետավտոտեսուչ

ոստիկանության մայոր

   

- տեսուչ, քննիչ, օպերլիազոր, փորձագետ, սպա, ինժեներ, իրավախորհրդատու, պետավտոտեսուչ

ոստիկանության կապիտան

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ