Համարը 
N 4-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.11.11/12(127)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվը 
07.10.2015
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
07.10.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հոկտեմբերի 14-ին

Պետական գրանցման համար 11215140 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«07» հոկտեմբերի 2015թ.

N 4-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 27-ի N 969 որոշմանը համապատասխան՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության վերահսկողության արդյունքների ամփոփման արձանագրության ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության վերահսկողության արդյունքների ամփոփման արձանագրությունների հաշվառման մատյանի վարման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետի պաշտոնակատար Ա. Գալստյանին` սույն հրամանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

 

 

Հավելված N 1

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Էկոնոմիկայի

նախարարի 2015թ. հոկտեմբերի 7-ի N 4-Ն հրամանով

 

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_10

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՏՏ N 000000

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ

 

«___» _______________20    թ.

______________________________

(վայրը)

 

 

 ______________________________________________________________________________

 արձանագրություն կազմողի(ների) պաշտոնը, անունը, ազգանունը

 ______________________________________________________________________________

 իրավախախտողի տվյալները (կազմ. անվանումը, պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, գտնվելու վայրը և այլն)

 ______________________________________________________________________________
 Արձանագրվել է__________________________________________________________________

 (իրավախախտման կատարման տեղը և արարքի էությունը)

 ______________________________________________________________________________
 ______________________________________________________________________________
 ______________________________________________________________________________

 նշված խախտումը՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի ____ հոդվածի _____ մասով

առաջացնում է վարչական պատասխանատվություն:

 ______________________________________________________________________________

   (Ինձ բացատրել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված իմ իրավունքներն

ու պարտականությունները, որի համար ստորագրում եմ)      

 _______________                                                           __________________________________

  (ստորագրությունը)                                                                                                                                                                       (անունը, ազգանունը, հայրանունը)

Իրավախախտում կատարած անձի բացատրություն               ___________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________

________________________________                                                                      ___________

               (պաշտոնը,անունը, ազգանունը,)                                                                                                                                  (ստորագրությունը)   

Արձանագրությունը կազմեց (ին)_________________________________                ____________

                                                                                         (անունը, ազգանունը, հայրանունը)                                                   (ստորագրությունը)   

______________________________________________________________________________

(ստորագրությունից հրաժարվելու դեպքում նշել շարժառիթը)

______________________________________________________________________________
Վկաներ________________________________________________________________________

   (անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը )      

_______________________________________________________________________________

 (ստորագրությունը)  

Ստացա 2-րդ օրինակը _____________________________________________________________

                           (ստորագրությունը) (իրավախախտում կատարած անձի պաշտոնը, ԱՀԱ)

    

 

 

ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Էկոնոմիկայի

Նախարարի 2015թ. հոկտեմբերի 7-ի N 4-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության (այսուհետ՝ տեսչություն) վերահսկողության արդյունքների ամփոփման արձանագրությունների (այսուհետ՝ արձանագրություն) հաշվառման մատյանի (համաձայն ձև 1-ի) վարման կարգը:

2. Հաշվառման մատյանի վարման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետի (այսուհետ՝ պետ) կողմից նշանակվում է պատասխանատու անձ:

3. Արձանագրությունների հաշվառումը իրականացվում է հաշվառման մատյանում, որի էջերը համարակալվում են հերթական համարներով, կարվում և կնքվում տեսչության կնիքով:

4. Պետի գրավոր հանձնարարության համաձայն հաշվառման մատյանի պատասխանատու անձը տեսչության աշխատակցին հատկացնում է պահանջվող քանակի արձանագրության ձևաթղթեր և այդ մասին համապատասխան նշագրում կատարում:

5. Հանձնարարություն ստացող աշխատակիցը սահմանված կարգով պատասխանատու անձից ստանում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության ձևաթղթերը և ստորագրում մատյանի 6-րդ սյունյակում:

6. Կազմված արձանագրությունն ոչ ուշ, քան արձանագրության կազմման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, ստուգման ղեկավարի կամ աշխատակցի կողմից ներկայացվում է պետին՝ վարչական տույժի նշանակման որոշում կայացնելու համար (համաձայն ձև 2-ի):

7. Պետի կողմից կայացրած որոշման մասին մատյանում կատարվում է համապատասխան նշագրում:

8. Սխալներով, թերի լրացրած կամ ոչ պիտանի արձանագրության ձևաթղթերը, ստուգման ղեկավարի կամ աշխատակցի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա պետի կողմից կարող են ճանաչվել անվավեր, որոնք սահմանված կարգով մարվում են, ինչի մասին մատյանում կատարվում է համապատասխան նշագրում:

9. Գրանցամատյանի սյունակները, բացառությամբ 6-րդ սյունակի, լրացվում են գրանցամատյանի պատասխանատու անձի կողմից:

 

 

ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

Ձև 1

ՄԱՏՅԱՆ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Հ

Արձանագրություն

Հանձնարա-րականի համարը

Հանձնարա-րականի ամիսը, ամսաթիվը

Նշումներ վարչական վարույթի վերաբերյալ

Ծանո-թութ-յուն

Ստաց-ման ամիսը, ամսա-թիվը

Հա-մարը

Ստացողի

տվյալները

Կազմված արձանա-գրության ամիսը, ամսաթիվը

Վարչական իրավախախ-տման վերաբերյալ օրենսգրքի հոդվածի համարը

Նշանակ-ված տույժի (գումարի)չափը

Խախտողին վարչական տույժ նշանակելու մասին որոշման հանձնման ամիս ամսաթիվը

Նշումներ վճարման մասին

Պաշ-տոնը

Անուն ազգա-նունը

Ստորագ-րությունը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           

 

 

 

Ձև 2

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՏՏ N 000000

 

 

«___» __________________20    թ.

ք. Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ______________________օրենքի _______ մասի պահանջները խախտելու համար՝ _________________________________________________________________________________________

                                                                           (խախտման համառոտ նկարագրությունը)

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

              կազմակերպության (քաղաքացու) անվանումը, (անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի _____-րդ հոդվածի ___-րդ մասի նշանակել վարչական տույժ ______ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է 15 օրվա ընթացքում վճարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի ______________ հաշվին հ/հ 0000000:

 

 ՊԵՏ՝    __________________________________
   

                          (անուն, ազգանուն)

   ԿՏ  
 Որոշման պատճենը ստացա    __________________________________
   

                 (խախտողի ստորագրությունը)

«_____» _____________ 20    թ.
 _______________________________ԿՏՐՄԱՆ ԳԻԾ _________________________________  

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՏՏ N 000000

 

 

«_____» _______________20    թ.

ք. Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ___________օրենքի _______ մասի պահանջները խախտելու համար՝ __________________________________________________________________________

 (խախտման համառոտ նկարագրությունը)

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

   կազմակերպության (քաղաքացու) անվանումը, (անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի _____-րդ հոդվածի ______-րդ մասի նշանակել վարչական տույժ ____________ ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է 15 օրվա ընթացքում վճարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի ___________________ հաշվին հ/հ 0000000:

 

 

 ՊԵՏ՝               __________________________________
   

(անուն, ազգանուն)

                       Կ.Տ