| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի դեկտեմբերի 23-ին
Պետական գրանցման համարը 30115173 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
| 30 նոյեմբերի 2015 թվական |
N 111-Ն |
ք.Ստեփանակերտ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 24-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Անասնաբուծության դրության մասին» Ձև թիվ 24-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Անասնաբուծության դրության մասին» Ձև թիվ 24-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը ՝ համաձայն հավելված 2-ի:
| |
Հավելված 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2015 թվականի նոյեմբերի 30-ի N 111-Ն որոշման |
|

|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20 թ.__________
(ամիս)
|
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին»
ԼՂՀ օրենքի (2002թ. ապրիլի 30-ի ՀՕ-205) |
|
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը |
|
Ներկայացնում է ___________________________________________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը ________________________________________________ I____I____I____I____I
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
|
|
Շրջանը ___________________________համայնքը_______________________________________
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________________________________________
_______________________________________________________I____I____I____I____ I____I
(լրացվում է ԼՂՀ ԱՎԾ կողմից)
Պետական ռեգիստրի գրանցման համարը I____I____I____I____I____I____I____I____I____I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I____I____I____I____I____I____I____I____I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I____I____I____I____I____I____I____I____I
Հեռախոսահամար(ներ) _____________________________________________________________
Էլեկտրոնային փոստ ___________________________________@_________________________ |
|
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
|
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
|
Ցուցանիշների անվանումը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Հաշվետու ամիս |
Աճողական՝ տարվա սկզբից |
|
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
|
Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը |
100 |
գլուխ |
|
x |
|
այդ թվում` կովեր |
100.1 |
- //- |
|
x |
|
Խոզեր |
110 |
- //- |
|
x |
|
Ոչխարներ և այծեր |
120 |
- //- |
|
x |
|
Թռչուններ բոլոր տեսակի |
130 |
- //- |
|
x |
|
այդ թվում ` ածան հավեր |
130.1 |
- //- |
|
x |
|
Իրացվել է սպանդի համար գյուղատնտեսական կենդանի և թռչուն (կենդանի քաշով) |
200 |
ցենտներ |
|
|
|
Կթված է կաթ՝ կովի, մատակի և գոմեշի |
210 |
- //- |
|
|
|
Ստացված է հավի ձու |
220 |
հազար հատ |
|
|
|
Խուզված է ոչխարի բուրդ (ֆիզիկական քաշով) |
230 |
ցենտներ |
|
|
|
Ղեկավար |
|
______________________________
(Ազգանուն,անուն) |
|
_____________
(Ստորագրություն) |
|
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիզորված անձ) |
|
______________________________
(Անուն ազգանուն) |
|
___________
(Ստորագրություն) |
|
«___» ______________________ 20 թ. |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության |
|
|
Ազգային վիճակագրական ծառայության |
|
|
աշխատակազմի ղեկավար |
Լ. Հարությունյան |
| |
Հավելված 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2015 թվականի նոյեմբերի 30-ի N 111-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏՀ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Անասնաբուծության դրության մասին» Ձև 24-ԳՏՀ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են գյուղապետարաններն ու քաղաքապետարանները, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Ազգային վիճակագրական ծառայության Ստեփանակերտ քաղաքի և շրջանային բաժիններ` հաշվետվության ձևում նշված ժամկետում:
4. Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության, անասնաբուծական մթերքի արտադրության վերաբերյալ տվյալները ցույց են տրվում ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից:
6. 100-130.1-րդ տողերում ցույց է տրվում հաշվետու ժամկետում տնտեսությունում առկա բոլոր հասակի կենդանիների և թռչունների գլխաքանակը:
7. 200-րդ տողում լրացվում է տնտեսությունից սպանդի համար իրացված բոլոր տեսակի կենդանիների և թռչունների կենդանի քաշը:
8. 210-րդ տողում լրացվում է տնտեսությանը պատկանող բոլոր կովերից, ծնած երինջներից, ինչպես նաև գոմեշներից կթված կաթի քանակը: Այդ տվյալներում ներառվում է նաև հորթերին խմեցնելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում:
9. 220-րդ տողում լրացվում է տնտեսությանը պատկանող հավերից ստացված ձուն:
10. 230-րդ տողում լրացվում է բնական խուզված բուրդը այսինքն, տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը խուզից ստացված ոչխարի ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության |
|
|
Ազգային վիճակագրական ծառայության |
|
|
աշխատակազմի ղեկավար |
Լ. Հարությունյան |