ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
ապրիլի 16-ին |
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2018 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 3-րդ կետում «40» թիվը փոխարինել «55» թվով, իսկ «հանգամանքից» բառից հետո «, ինչպես նաև պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառման մինչև 45 տարեկան քաղաքացիները՝ զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում» բառերը հանել.
2) 4-րդ մասում «45», «48», «50», «55» և «60» թվերը փոխարինել համապատասխանաբար «55», «57», «59», «61» և «63» թվերով:
Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «48», «50», «55» և «58» թվերը փոխարինել համապատասխանաբար «55», «57», «59» և «61» թվերով.
2) 3-րդ մասում «50», «52», «58» և «60» թվերը փոխարինել համապատասխանաբար «56», «58», «63» և «65» թվերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. ապրիլի 21
Ստեփանակերտ
ՀՕ-60-Ն |
|