Համարը 
ՀՕ-61-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.04.27/09(429)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.04.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.04.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.04.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

     

Ընդունված է 2021 թվականի

ապրիլի 16-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետում «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 44.1-ին հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«Կատարողական վարույթը սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի հիմքով ավարտելու դեպքում պարտապանի գույքի վրա դրված արգելանքը, բացառությամբ դրամական միջոցների, պահպանվում է մինչև պահանջատիրոջ կողմից գույքը արգելանքից հանելու վերաբերյալ դիմում ներկայացնելը:»:

 

Հոդված 3. Օրենքի 68-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս.

«4.1. Պետական մարմինների, պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց, բանկերի, վարկային կազմակերպությունների դիմումի հիման վրա սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի հիմքով կատարողական թերթը վերադարձվելու և կատարողական վարույթն ավարտվելու կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով կատարողական վարույթը կարճվելու դեպքում` պետական ֆինանսական աջակցության չափի համամասնությամբ, կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. ապրիլի 21

Ստեփանակերտ

ՀՕ-61-Ն