| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի հունվարի 26-ին
Պետական գրանցման համար 1111612 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 4-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2011 թվականի ապրիլի 4-ի «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության, համամասնությունների մասին տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3-Ն հրամանով հաստատված`
1) NN 1 և 15 հավելվածների`
ա. հայտարարությունների ձևերում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ.
«8. Նվազեցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` ըստ ամիսների
| |
|
Ամիսը |
Գումարը (հազար դրամ) |
| |
|
| |
|
| |
| |
», |
բ. լրացման կարգերում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«8-րդ կետի աղյուսակի «Ամիսը» սյունակում հաջորդականությամբ լրացվում են հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսները` տառերով: «Գումարը (հազար դրամ)» սյունակում լրացվում է համապատասխան ամսվա համար նվազեցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:».
2) NN 4, 6, 8, 11, 20-23 հավելվածների`
ա. հայտարարությունների ձևերում լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետ.
«9. Նվազեցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` ըստ ամիսների
| |
|
Ամիսը |
Գումարը (հազար դրամ) |
| |
|
| |
|
| |
| |
», |
բ. լրացման կարգերում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«9-րդ կետի աղյուսակի «Ամիսը» սյունակում հաջորդականությամբ լրացվում են հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսները` տառերով: «Գումարը (հազար դրամ)» սյունակում լրացվում է համապատասխան ամսվա համար նվազեցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:».
3) N 9 հավելվածի`
ա. հայտարարության ձևում վերջին աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետ.
«10. Նվազեցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` ըստ ամիսների
| |
|
Ամիսը |
Գումարը (հազար դրամ) |
| |
|
| |
|
| |
| |
», |
բ. լրացման կարգում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«10-րդ կետի աղյուսակի «Ամիսը» սյունակում հաջորդականությամբ լրացվում են հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսները` տառերով: «Գումարը (հազար դրամ)» սյունակում լրացվում է համապատասխան ամսվա համար նվազեցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:».
4) NN 10 և 14 հավելվածների`
ա. հայտարարությունների ձևերում լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետ.
«7. Նվազեցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` ըստ ամիսների
| |
|
Ամիսը |
Գումարը (հազար դրամ) |
| |
|
| |
|
| |
| |
», |
բ. լրացման կարգերում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«7-րդ կետի աղյուսակի «Ամիսը» սյունակում հաջորդականությամբ լրացվում են հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսները` տառերով: «Գումարը (հազար դրամ)» սյունակում լրացվում է համապատասխան ամսվա համար նվազեցման ենթակա հաստատագրված վճարի գումարը` հազար դրամով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:»: