| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի փետրվարի 4-ին
Պետական գրանցման համար 1111616 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| 19 հունվարի 2016թ. |
N 17-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 26-Ի N 4-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2012 թվականի մարտի 26-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևերն ու լրացման կարգերը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2009 թվականի դեկտեմբերի 29-ի N 32/Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 4-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) հրամանով սահմանված N 1 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևում`
ա. 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետ.
| « |
|
13.1. Կրեդիտի ընդհանուր գումարից հետաձգվող |
X |
| |
», |
բ. 14-րդ կետում «Բ = ([11Բ] + [12Բ] +[13Բ])» բառերը փոխարինել «Բ = ([11Բ] + [12Բ] +[13Բ]-[13.1Բ])» բառերով.
2) հրամանով սահմանված NN 1 և 2 հավելվածների` ավելացված արժեքի հարկի հաշվարկների լրացման կարգերի`
ա. 14-րդ կետում «հարկվող գործարքների» բառերից հետո լրացնել «(ներառյալ Օրենքի 243 -րդ հոդվածով սահմանված գործարքների)» բառերը, իսկ «գումարը» բառերից հետո` «(ներառյալ հետաձգված պարտավորության գումարը)» բառերը,
բ. 15-րդ կետում «այն գործարքների» բառերից հետո լրացնել «(ներառյալ Օրենքի 243 -րդ հոդվածով սահմանված գործարքների)» բառերը, իսկ «լրացվում է ԱԱՀ-ի գումարը» բառերից հետո` «(ներառյալ հետաձգված պարտավորության գումարը)» բառերը,
գ. 16-րդ կետի 1-ին ենթակետում «241 -րդ հոդվածի» բառերը փոխարինել «241 -րդ և 243 -րդ հոդվածների» բառերով,
դ. 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետ.
«16.1. Հաշվարկի 13.1-ին տողում լրացվում է ԱԱՀ-ի այն գումարը, որի գծով ԱԱՀ-ի վճարման պահը հետաձգվում է (ծագում է Օրենքի 243 -րդ հոդվածին համապատասխան՝ ըստ վճարման):»,
ե. 17-րդ կետում «հանրագումարը» բառը փոխարինել «հանրագումարի և 13.1-ին տողի «Բ» սյունակում նշված թվի տարբերությունը» բառերով,
զ. 20-րդ կետում «242 -րդ հոդվածի» բառերը փոխարինել «242 -րդ և 243 -րդ հոդվածների» բառերով, իսկ «23-րդ և 242 -րդ հոդվածների» բառերը` «23-րդ, 242 -րդ և 243 -րդ հոդվածների» բառերով.
3) հրամանով սահմանված N 2 հավելվածի` ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևում`
ա. 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետ.
| « |
|
13.1. Կրեդիտի ընդհանուր գումարից հետաձգվող |
X |
|
X |
| |
», |
բ. 14-րդ կետում «Բ = ([11Բ] + [12Բ] +[13Բ])» բառերը փոխարինել «Բ= ([11Բ] + [12Բ] +[13Բ] - [13.1Բ])» բառերով: