| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի փետրվարի 25-ին
Պետական գրանցման համարը 1111631 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
15 փետրվարի 2016թ. |
N 62-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի
N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2014 թվականի ապրիլի 4-ի «Հարկային մարմնի կողմից հավաքագրվող հարկատեսակների և այլ պարտադիր վճարների հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման համակարգի ներդրման ժամանակացույցը հաստատելու մասին» N8-Ն հրամանով հաստատված հավելվածի 6-րդ սյունակում «հարկ վճարողների համար» բառերից հետո լրացնել «, իսկ 2016 թվականի ընթացքում` հաշվետվություններն էլեկտրոնային հանձնելու դիմում ներկայացրած հարկ վճարողների համար (բացառությամբ կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատերերի)` դիմումում նշված հաշվետու ժամանակաշրջանից սկսած» բառերը: