| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի մայիսի 6-ին
Պետական գրանցման համարը 3021647 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2011 թվականի մարտի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2007 թվականի օգոստոսի 23-ի թիվ 140 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 71-Ն որոշմամբ հաստատված հավելվածում`
1) 14-րդ կետը լրացնել 6.1-ին ենթակետով.
«6.1) գիտակրթական և արտաքին կապերի բաժինը.».
2) ուժը կորցրած ճանաչել 23-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը.
3) լրացնել նոր 23.1-ին կետ.
«23.1. Աշխատակազմի գիտակրթական և արտաքին կապերի բաժինը համակարգում է հետևյալ աշխատանքները՝
1) գիտակրթական ոլորտում՝
ա. Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգի վերաբերյալ.
բ. Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների թեկնածության վերաբերյալ.
գ. Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերի վերաբերյալ.
դ. Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններից ստանում է տվյալ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների հայտը և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.
ե. վերապատրաստողներից ստանում է տեղեկություններ՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.
զ. վարում է վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողներին տրվող վկայականների և տեղեկանքների հաշվառման մատյանը.
է. Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ՝ քաղաքացիական ծառայողների մեկ տարուց ավելի ժամկետով Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում համաձայնություն տալու համար.
ը. Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարների Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում համաձայնություն տալու համար.
թ. իրականացնում է Օրենքով, Խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով սահմանված քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի ապահովումը.
ժ. իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
2) Արտաքին կապերի ոլորտում՝
ա. իրականացնում է օտարերկրյա պետություններում քաղաքացիական ծառայության գործընթացների ուսումնասիրությունը, վերլուծությունը և Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
բ. ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերություններն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների իրավասու մարմինների հետ.
գ. ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի կողմից միջազգային ծրագրերի հետ կապված աշխատանքների իրականացումը.
դ. ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերությունները հասարակական միավորումների ներկայացուցիչների հետ.
ե. իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
3) Համակարգչային ծրագրերի ոլորտում՝
ա. իրականացնում է Աշխատակազմում գործող բոլոր համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների, հաղորդակցման էլեկտրոնային միջոցների և տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության միջոցների տեղաբաշխման և շահագործման աշխատանքները.
բ. կազմակերպում է Աշխատակազմում գործող կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցման էլեկտրոնային միջոցների զարգացման և ընդլայնման շրջանակներում նոր սարքավորումների, ծրագրային միջոցների ընտրության և ձեռքբերման աշխատանքները.
գ. իրականացնում է Աշխատակազմում նոր սարքավորումների և ծրագրային միջոցների փորձարկման, կարգաբերման և ներդրման աշխատանքները.
դ. իրականացնում է Աշխատակազմի աշխատողների՝ կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցման էլեկտրոնային միջոցների շահագործման ձևերի և կանոնների ուսուցման աշխատանքները.
ե. իրականացնում է Աշխատակազմի համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների շահագործման կանոնների պահպանման աշխատանքները.
զ. իրականացնում է Աշխատակազմում կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցության էլեկտրոնային միջոցների աշխատունակության պարբերաբար թեստավորումը և արդյունքների վերլուծությունը.
է. իրականացնում է Աշխատակազմում տեղեկատվական միջազգային համակարգերի օգտագործման նոր կետերի ստեղծման և սպասարկման, էլեկտրոնային փոստի հասանելիության անընդհատության կազմակերպման աշխատանքները.
ը. իրականացնում է խորհրդի տեղային ցանցի կառավարումը, IP հասցեների կարգաբերման աշխատանքները.
թ. իրականացնում է «Մարդկային ռեսուրսներին կառավարման տեղեկատվական համակարգ»-ի կենտրոնական սերվերի տվյալների բազայի շահագործման աշխատանքները.
ժ. իրականացնում է տեղեկատվական ռեսուրսների արդյունավետ պաշտպանության և անվտանգության ապահովման աշխատանքները.
ժա. իրականցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:»: