| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի ապրիլի 19-ին
Պետական գրանցման համարը 1111646 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆUՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 4-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2011 թվականի ապրիլի 4-ի «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության, համամասնությունների մասին տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3-Ն հրամանով հաստատված N 9 հավելվածի`
1) հայտարարության ձևում`
ա. «Լրացուցիչ ուղղիչ գործակից» բառերը փոխարինել «Լրացուցիչ ուղղիչ գործակիցներ» բառերով,
բ. 8.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.6-րդ կետ.
| « |
|
8.6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած
ցանկում ընդգրկված երթուղիների համար |
X |
X |
0.5 |
0.5 | |
». |
2) լրացման կարգում «լրացուցիչ ուղղիչ գործակից» բառերը փոխարինել «լրացուցիչ ուղղիչ գործակիցներ» բառերով: