| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի փետրվարի 16-ին
Պետական գրանցման համարը 1111622 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆUՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
| «29» հունվարի 2016թ. |
N 42-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 115-Ն
ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության 2008 թվականի հոկտեմբերի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» թիվ 115-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի «ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» հավելված N 5-ի 400000 «ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ» դասի 470000 «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ» կատեգորիայի 472000 «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ)» խմբի`
ա. «472900 Այլ նպաստներ (տրանսֆերտներ) բյուջեից», «472910 Այլ նպաստներ (տրանսֆերտներ)» և «472911 Այլ նպաստներ (տրանսֆերտներ)» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| « |
|
2 |
|
|
|
472900 |
|
|
Այլ նպաստներ բյուջեից |
2721 |
|
2 |
|
|
|
|
472910 |
|
Այլ նպաստներ |
2721 |
|
2 |
|
|
|
|
|
472911 |
Այլ նպաստներ |
2721 | |
». |
բ. «472911 Այլ նպաստներ» տողից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ`
| « |
|
2 |
|
|
|
|
|
472912 |
Այլ տրանսֆերտներ (աջակցություններ, փոխհատուցումներ) |
2721 | |
». |
2) Հրամանի «ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» հավելված N 8-ի աղյուսակի`
ա. «1 714616 Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից պետական բյուջե վճարվող այլ պարտադիր վճարներ 1146» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| « |
|
1 |
|
|
|
|
714616 |
Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարներ |
1146 | |
». |
բ. «1 714616 Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարներ 1146» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ`
| « |
|
1 |
|
|
|
|
|
714617 |
Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից պետական բյուջե վճարվող այլ պարտադիր վճարներ |
1146 | |
». |
գ. «1 715000 ՀԱՐԿԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՑ 1151» և «1 715100 Ներմուծման հարկեր 1151» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
1 |
|
|
715000 |
|
|
|
ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՑ |
1151 |
|
1 |
|
|
|
715100 |
|
|
Ներմուծման մաքսատուրքեր և հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր |
1151 | |
». |
դ. «1 742112 Ռադիոհաճախականության օգտագործման վճար 1421» տողը հանել,
ե. 700000 «ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» դասի 745000 «ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» խմբից հանել 745112 «Նախորդ տարիների ԼՂՀ պետական բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր» և 745212 «Նախորդ տարիների համայնքի բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր» ենթաանալիտիկ հաշիվներ» տողերը.
3) Հրամանի «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» հավելված N 11-ի աղյուսակի`
ա. «7 0370 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» և «1 0371 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| « |
|
|
7 |
|
0370 |
Նախաքննություն |
|
|
|
1 |
0371 |
Նախաքննություն | |
». |
բ. «1 0371 Նախաքննություն» տողից հետո լրացնել նոր տողեր` հետևյալ բովանդակությամբ`
| « |
|
|
8 |
|
0380 |
Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող) |
|
|
|
1 |
0381 |
Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող) | |
». |
4) Հրամանի «ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ» հավելված N 16-ի «ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ» դասի 470000 «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ» կատեգորիայի`
ա. «472000-Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից)» խմբի պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Այս խումբը ներառում է բյուջեից բնակչության առանձին խմբերին ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով դրամական տեսքով օգնությունների, փոխհատուցումների, խրախուսումների տրամադրման գծով ծախսերը, ինչպես նաև նրանց օգտին երրորդ անձանց կատարած վճարները: Մասնավորապես, այս խումբը ներառում է ընչազուրկ և խոցելի անձանց օժանդակության և աջակցության նպատակով հատկացվող տրանսֆերտները, ուսման վարձի, բռնադատված քաղաքացիներին պատճառված վնասի, գերեզմանների բարեկարգման և հուղարկավորության ծախսերի փոխհատուցումները և օգնությունները, ինչպես նաև ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային հատկացումները:».
բ. «472000-Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից)» խմբի նկարագրության «Ենթաանալիտիկ հաշիվ Նկարագրություն» մասի «Այլ նպաստներ (տրանսֆերտներ) բյուջեից» հատվածի` «472911 Այլ (տրանսֆերտներ) նպաստներ» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
գ. «472000-Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից)» խմբի նկարագրության «Ենթաանալիտիկ հաշիվ Նկարագրություն» մասի «Այլ նպաստներ» հատվածի` «472911 Այլ նպաստներ» տողից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ`
| « |
|
472912 |
Այլ տրանսֆերտներ (աջակցություններ, փոխհատուցումներ) | |
». |
5) Հրամանի «ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ» հավելված N 19-ի «Ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներ» 714600 սինթետիկ հաշվի նկարագրության երկրորդ պարբերությունում «վճարները (714615)» բառերը փոխարինել «վճարները (714617)» բառերով, իսկ «ապրանքների մատակարարումից» բառերից առաջ լրացնել «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները (714615)», «Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները (714616)» բառերը.
6) Հրամանի «ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ» հավելված N 22-ի «0300 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» բաժնի`
ա. «0370 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)» բառերը փոխարինել «0380 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)» բառերով, իսկ «0371 Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն (այլ դասերին չպատկանող)» բառերը` «0381 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» բառերով,
բ. «0380 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)» բառերից առաջ դասակարգումը լրացնել նոր պարբերություններով` հետևյալ բովանդակությամբ`
«0370 ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
0371 Նախաքննություն
ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննության իրականացման հետ կապված հարաբերություններ:».
7) Հրամանի «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» հավելված N 23-ի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ» հատվածի`
ա. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ենթահատվածի «ԼՂՀ Գերագույն դատարան 1 02 001», «ԼՂՀ Վերաքննիչ դատարան 1 02 002» և «ԼՂՀ առաջին ատյանի դատարան 1 02 003» տողերը ճանաչել ուժը կորցրած.
բ. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ենթահատվածում`
«ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարություն 1 04 007» տողը շարադրել «ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 1 04 007» խմբագրությամբ.
«ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն 1 04 011» տողը շարադրել «ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն 1 04 011» խմբագրությամբ.
«ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարություն 1 04 013» տողը ճանաչել ուժը կորցրած.
Լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ` «ԼՂՀ էկոնոմիկայի նախարարություն 1 04 015».
գ. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ենթահատվածում`
«ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե 1 05 003», «ԼՂՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչություն 1 05 004», «ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչություն 1 05 008», «ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչություն 1 05 010», «ԼՂՀ կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչություն 1 05 011», «ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն 1 05 013» և «ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտե 1 05 016» տողերը ճանաչել ուժը կորցրած:
«ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայություն 1 05 009» տողը շարադրել «ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայություն 1 05 009» խմբագրությամբ.
Լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ` «ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն 1 05 020».
դ. «ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ» ենթահատվածում`
«Ղուզե Ճարտարի գյուղապետարան 2 05 019» տողը ճանաչել ուժը կորցրած.
«Ճարտարի գյուղապետարան 2 05 020» տողը շարադրել «Ճարտարի քաղաքապետարան 2 05 020» խմբագրությամբ.
ե. «ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ» ենթահատվածի «Շահումյանի քաղաքապետարան 2 06 001» տողը ճանաչել ուժը կորցրած.
զ. «ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ» ենթահատվածի «Տանձուտի գյուղապետարան 2 08 048» տողը ճանաչել ուժը կորցրած:
8) Հրամանի «ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» հավելված N 24-ի`
ա. «ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ» հատվածի`
| « |
|
19 |
Ղուզե Ճարտարի գյուղական համայնք |
05 |
019 |
2 | |
». |
տողը ճանաչել ուժը կորցրած.
բ.
| « |
|
20 |
Ճարտարի գյուղական համայնք |
05 |
020 |
2 | |
». |
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| « |
|
20 |
Ճարտարի քաղաքային համայնք |
05 |
020 |
2 | |
». |
գ. «ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆ» հատվածում`
| « |
|
1 |
Շահումյանի քաղաքային համայնք |
06 |
001 |
1 | |
». |
տողը ճանաչել ուժը կորցրած.
դ. «ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆ» հատվածի`
| « |
|
48 |
Տանձուտի գյուղական համայնք |
08 |
048 |
2 | |
». |
տողը ճանաչել ուժը կորցրած.
9) Հրամանի հավելված N 25-ում կատարել հետևյալ լրացումները`
ա. աղյուսակի «931000 Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ» տողից հետո լրացնել նոր տողեր` հետևյալ բովանդակությամբ.
«931100 Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ` հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ»,
«931200 Պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդ` ձևավորված բացառապես նախորդ տարիների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների)` հաշվետու տարվա ընթացքում վերադարձից»,
բ. աղյուսակի «932000 Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդ» տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ.
«932100 Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդ` հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ»,
«932200 Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդ` ձևավորված բացառապես նախորդ տարվա համայնքի բյուջեի վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների)` հաշվետու տարվա ընթացքում վերադարձից»,
գ. աղյուսակի «933000 Համայնքի բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդ» տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ.
«933100 Համայնքի բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդ` հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ»,
«933200 Համայնքի բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդ` ձևավորված բացառապես նախորդ տարվա համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների)` հաշվետու տարվա ընթացքում վերադարձից»,
դ. հավելվածի տեքստային մասից հետո լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.
«Բյուջեների հաշվետու տարվա տարեսկզբի ազատ մնացորդն իր մեջ ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների բյուջեներից հաշվետու տարվան նախորդող տարիներին ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների)` հաշվետու տարում վերադարձից մուտքերը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: